Ժյուրի-2017

Տեր Մաշտոց քհն. Բաբայան (Հայաստան)

Ծնվել է 21. 12. 1957թ. քաղաք Երևանում: 1975թ. դպրոցն ավարտել և ընդունվել է ԵրՊԻ Կիբերնետիկայի ֆակուլտետը:

1980թ. ավարտել է ինստիտուտը և մի շարք ԳՀԻ-ներում աշխատել որպես ինժեներ:

1995թ. անցել է ծառայության Եկեղեցում որպես դպիր, 1999թ ձեռնադրվել սակավագ:

2002-2004թթ սովորել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:

2004թ. ձեռնադրվել է քահանա և միչև օրս ծառայում է ք. Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցում: 

 


Կատյա Մալատեստա (Իտալիա)

Իտալացի արվեստաբանը կրթություն է ստացել Պիզայի համալսարանում, մշակութային ժառանգության պահպանության մասնագետ է, տեսողական արվեստների պատմության դոկտոր: Արդեն տասը տարի է՝ հեղինակում է արվեստի պատմությանը վերաբերող մասնագիտական նյութեր և գիտական հոդվածներ:
Աշխատում է Տրենտոյի պատմամշակութային ժառանգության կենտրոնում՝ ղեկավարելով մշակութային ժառանգության պահպանման և արժևորման բաժինը:
2008 թ. դեկտեմբերից ''Religion Today Filmfestival'' («Կրոնն այսօր») կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է: ''Religion Today''-ը ֆիլմերի միջազգային փառատոն է` նվիրված կրոնի և կինոյի միջև երկխոսությանը: Կատյան նաև Տրենտինոյի ֆորումի խորհրդի մարդու իրավունքների և խաղաղության, ինչես նաև «Կրոնը հանուն խաղաղության» նախաձեռնության Իտալիայի մասնաճյուղի անդամ է:


 Սիմոնե Սեմպրինի (Իտալիա)

Սիմոնե Սեմպրինին Պիզայի համալսարանում սովորել է ինֆորմատիկա եվ ծրագրավորման ոլորտում ունի գիտությունների թեկնածուի աստիճան։
Նա հիմա աշխատում է մեծ ՏՏ ընկերությունում որպես մոբայլ ծրագրավորման ավագ մասնագետ։
2005 թվականից սկսած մասնակցում է «Religion Today» ֆիլմերի փառատոնին։
Սկզբում մասնակցում էր որպես տեխնիկական խորհրդատու, հետո որպես ծրագրավորող, իսկ վերջերս նաև փառատոնը կազմակերպող ընկերության նախագահ։

 

 


Հրանտ Հակոբյան (Հայաստան)

1970թ-ին ընդունվել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը՝ «Լաերտ Վաղարշյանի արվեստանոց»:

1979-1988թթ. Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ,որպես ռեժիսորի ասիստենտ,ապա ՝ երկրորդ ռեժիսոր: 1982թ. մեկնել է Մոսկվա ստաժավորման՝ ռեժիսոր Իլյա Ֆրեզի ղեկավարությամբ: 1988-ից աշխատում է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում:

Նկարահանել է 40-ից ավել վավերագրական ֆիլմ: «Մոնթե», «Առանց մեկնաբանությունների», «Հայաստանը պաշարման մեջ», «Մոռացված կղզիների բնակիչները», «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշարը և այլն: Հեղինակ է 100-ից ավել հեռուստահաղորդումների: Նրա ֆիլմերը մասնակցել են մի շարք միջազգային փառատոնների և արժանացել մրցանակների:

2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի: Հանդիսանում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամ:

 


Օլգա Ամելյանենկո (Ռուսաստան)
Պրոդյուսեր, հոգեբան, հեքիաթաթերապևտ

Ծնվել է 1961 թ.  Սվերդլովսկի մարզի Ուրալեց  փոքրիկ գյուղում:
1979 թ.-ին ավարտել է ՈւՊՀ-ն, բայց կարճատև աշխատել է որպես  ինժեներ-մետլուրգ: Իննսունականներին կտրուկ փոխել է մասնագիտությունը  հոգեբան-մանկավարժի մասնագիտությամբ ՝ավարտելով ԼՊՄՀ-ն:

2006 թ-ից  հեղինակ և պրոդյուսեր է «Քո կախարդական հեքիաթը» կինոնախագծի, այդ տարիների ընթացքում ստեղծվել են  12 ֆիլմ-հեքիաթներ:
Որոշ ֆիլմերը դարձել են լավագույնը միջազգային փառատոններում (ավելի քան 40 դիպլոմներ),  ամենաարժեքավոր մրցանակներից մեկը համարվում է «Ոսկե ասպետ» -ը՝ «Հանուն բարոյական իդեալների: Հանուն մարդկային հոգու մեծարման» անվանակարգում, որն առավել ճշգրիտ է սահմանում նրա առաքելությունը:

2015 թ-ին ավարտել է հեքիաթաթերապիայի միջազգային ինստիտուտը՝  դառնալով վարպետ- իկոնոլոգ՝ ընտանիքի հետ աշխատող մասնագետ: Հեղինակ է մի շարք մանկական գրքերի՝  «Լինում  է,  չի լինում»: Եկատերինբուրգի «Հարություն» ուղղափառ ռադիոյի «Կնոջ ձայնը» հաղորդման հաղորդավարուհին է:

 


Կարեն Մնացականյան (Հայաստան)

1991-ին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին, ավարտել՝ 1996 թվականին: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, Երկիր մեդիայում, ֆիլմեր է նկարահանել Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով:

Եղել է տպագիր մամուլում, գլխավոր խմբագիր՝ «Ճառագայթ» պատանեկան ամսագրում: «Երկիր» օրաթերթի տնօրեն:

Ներկայումս աշխատում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում՝ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ: Դասավանդում է նաև պատմություն ավագ դպրոցում: 

 


Հակոբ Աբրահամյան (Հայաստան)

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ հիմնադիր նախագահ: Անդամակից մի շարք հասարակական կազմակերպությունների ու հանձնաժողովների, որոնց թվում են «Միավորված ազգերի կազմակերպության հայկական ընկերակցություն», «Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA Armenia):

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի անդամ:

 


Իրինա Յաղուբյան (Հայաստան)

Ծնվել է 1978թ.-ին՝ Երևանում: 1995-2000թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեֆեկտալոգիայի ֆակուլտետում:
2000թ.-ից աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո գտնվող Խարբերդի մասնագիտացված մանկատանը ՝որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն:

  

 

 

 


Գայանե Աբգարյան (Հայաստան)

Ծնվել է 1976թ-ին  Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում:

Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Գյումրիի բժշկական ուսումնարանում: Մասնակցել է Գյումրիի ՀԵՊ ուսուցիչների վերապատրաստման կուրսերին, աշխատել է որպես ՀԵՊ ուսուցչուհի սկզբում իր ծննդավայրում, հետագայում՝ Գյումրիում:

Սովորել է Երևանի Հ.Ղուշչյանի անվան ակադեմիայի հեռուստառեժիսուրայի բաժնում: Դասավանդել է Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործող թատերական և ՀԵՊ խմբակներում: Սովորել է տարբեր արհեստներ:

2008-ին, հրաժարվելով ամեն ինչից, հոգում Աստծո հետ ուխտով կապվել է և ընծայվել Աստծուն: Սկզբում ծառայել է Սբ. Գայանե վանքում, հետագայում՝ Հառիճավանքում՝ որպես միանձնուհի, այնուհետև շարունակել ծառայությունը որպես մենակյաց:  

  


Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.