Ժյուրի-2019

Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան
(Հայ Երուսաղեմ)

Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր

Ծնվել է 1972թ. ապրիլի 24 –ին, Երևանում: 1979-1989թթ սովորել է N76 Կամոյի անվան միջնակարգ դպրոցում: 1989-1992թթ սովորել է Երևանի ռադիոկապի տեխնիկումում: 1991-1997թթ իր մասնագիտությամբ աշխատել է Երևանի միջքաղաքային հեռախոսային կայանում: 1997-2000 թթ սովորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ընծայարանում: 2000 թ-ի օգոստոսի 6-ին Երուսաղեմի Պատրիարք Թորգոմ Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2001-2002 թթ նշանակվել է Տիրոջ Գերեզմանի Տաճարի վանահոր օգնական: 2002-2003 թթ՝ Հայոց Պատրիարքության թարգման: 2001-2004թթ Հեռակա կարգով սովորել է Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում, որպես պրոֆեսորական գիտաշխատող: 2004թ պաշտպանել է դոկտորական թեզ «Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ՝ Գրիգոր Տաթևացու, բարոյական ուսմունքը» թեմայով և ստացել է Աստվածաբանական դոկտորի գիտական աստիճան: 2006 թթ –ից մինչ օրս Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր: 2010թ ստացել է Վարդապետի հոգևոր աստիճան: Հեղինակ է ինը գրքի:


Կատիա Մալատեստա (Իտալիա)
«Կրոնն այսօր» կինոփառատոն

Կատիա Մալատեստան Պիզայի համալսարանի «մշակութային ժառանգության պահպանում» ֆակուլտետն ավարտելուց հետո դարձել է գիտությունների թեկնածու տեսողական արվեստի պատմության մեջ։ Նա «Տրենտինո» ասոցացիայի պատմական գիտությունների ուսումնասիրման անդամ է։ Ներկայացնում է Տրենտինոյի ինքնավար շրջանը միջազգային համագործակցության կենտրոնի կառավարման խորհրդում և հանդիսանում է Տրենտինո խաղաղության և մարդու իրավունքների համաժողովի փոխնախագահը։ Դասավանդում է կինոարվեստ, երաժշտություն և կրոն Տրենտոյի Ռոմանո Գվարդինիի անվան կրոնի ուսմունքի ինստիտուտում և համագործակցում է Տերնիի կինոփառատոնի և «Կրոնն այսօր» կինոփառատոնի հետ, որտեղ գեղարվեստական ղեկավար էր 2008-2017 թվականներին, նույն կերպ Կատիան համագործակցել է Սալեսիանական միապետական համալսարանի և, Բրունո Կեսսլերի հիմնադրած, Տրենտոյի կրոնական գիտությունների ինստիտուտի հետ։ Համագործակցում է նաև SIGNIS՝ Կաթոլիկ աշխարհի հաղորդակցման ասոցացիայի հետ, որը հաստատված է աշխարհի ավելի քան 140 երկրներում և որը նա 2017-ին ներկայացրել է Թեհրանի «Ֆաջր» կինոփառատոնի միջկրոնական ժյուրիին, իսկ 2018-ին «Սան Սեբաստիանի» միջազգային կինոփառատոնի ժյուրիին։


Սիմոնե Սեմպրինի (Իտալիա)
«Կրոնն այսօր» կինոփառատոն

Ավարտել է «համակարգչային գիտություն» ֆակուլտետը և ստացել համակարգչային ճարտարագիտության գիտությունների թեկնածուի աստիճան Պիզայի համալսարանում։ Ներկայումս աշխատում է մի մեծ ՏՏ ընկերույթունում որպես հեռախոսային ինժեներություն բաժնի ղեկավար։ 2005 թվականից ներգրավված է եղել «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի աշխատանքներում, սկզբից որպես տեխնիկական հարցերով խորհրդատու, այնուհետև որպես ծրագրավորող և 2018 թվականին նշանակվել է որպես փառատոնի կազմակերպչական հարցերով ասոցացիայի նախագահ, ներկա պահին նա նույն ասոցացիայի փոխնախագահն է ու համագործակցում է «Տերնիի» կինոփառատոնի հետ։ Սիմոնեն իր ներդրումն է ունեցել հոգևոր ֆիլմերի փառատոների ռեժիսորների համաշխարհային համագումարին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում, Բլանկերնայի Ուսումնասիրույթյունների կենտրոնի գիտական կոորդինացմամբ և Կատալոնիայի Կառավարության կրոնական գործերի գլխավոր վարչության աջակցությունամբ, և որպեսզի այս կարևոր ցանցային փորձը շարունակական լինի, համագործակցել է 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած երկորդ համաշխարհային ժողովին, որի ընթացքում էլ նշվել է «Կրոնն այսօր» կինոփառատոնի քսաներորդ տարելիցը, ինչպես նաև 2018-ի նոյմեբերին Տերնիում տեղի ունեցած նախաձեռնության երրորդ հրատարակությունը։


Հայր Մարեք Լիս (Լեհաստան)
«Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն

Մարեք Լիսը Լեհաստանի Օփոլ քաղաքի կաթոլիկ եկեղեցու քահանա է, Օփոլի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի պրոֆեսոր և փոխդեկան։ Նիսայում (Լուբլին) և Փարիզում իր աստվածաբանական ուսումնասիրություններն ավարտելուց հետո ուսումը շարունակել է հասարակական հաղորդակցությունների ֆակուլտետում։ Մարեք Լիսը  հեղինակել է գրքեր և հոդվածներ նվիրված աստվածաբանական ուսմունքին՝ կինոյում. «100 աստվածաշնչյան ֆիլմ» (Կրակով 2005), «Քրիստոֆ Զանուսի. Աստվածաբանական ուղեցույց» (Օփոլ 2015) և այլն: Մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Բրատիսլավա, Կանն, Ֆրիբուրգ, Վարշավա, Երևան): SIGNIS-ի լեհական մասնաճյուղի նախագահն է: 2016 թվականից հանդիսանում է Վրոցլավի՝ «Նիեպոկոլոնով» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար: Համագործակցում է Զամորսկի՝ «Սակրոֆիլմ» կինոփառատոնի հետ (Լեհաստան):


Հայր Հովհան (Ջովաննի Գուայտա)  (Ռուսաստան)
Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, իտալացի պատմաբան

Ծնվել է 1962 թ.-ին Իտալիայի Սարդինիա կղզում: Ավարտել է Հռոմի և Ժնևի համալսարանները, փորձաշրջանն անցել Ռուսաստանում` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Ռուսաստան (այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ) առաջին անգամ եկել է 1985 թ. և խորապես տարվել նրա մշակույթով և ուղղափառ հոգևորությամբ: Նրա գրչին են պատկանում ռուսական հոգևոր գրականության բազմաթիվ թարգմանություններ: Նա է կազմել «Ուղղափառ վարքաբանության բառարանը»-ը: 1989 թվականից փաստացի ապրում է Ռուսաստանում: Դասավանդել է Լեզվաբանական համալսարանում, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում: Որպես պատմաբան՝ Գուայտան առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Նա Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության մասին երեք գրքի հեղինակ է. «Մարդու կյանքը երկնքի և երկրի հանդիպումն է: Զրույցներ կաթողիկոս Գարեգին II-ի հետ», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը»:


Վլադիսլավ Ռոբսկի (Ուկրաինա)
«Պոկրով» միջազգային ուղղափառ կինոյի փառատոն

Վլադիսլավ Ռոբսկին 34 տարեկան է: 2012 թ.-ից հանդիսանում է «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոնի ծրագրերի ղեկավարը: 2015 թ.-ին ավարտել է Վարշավայի՝ “Wajda” դպրոցը, իսկ 2018 թ.-ին՝ “Studio Prob & Script PRO”-ն՝ կինոռեժիսորի մասնագիտությամբ: Բարձրագույն կրթությունը ստացել է Կիևի՝ Ի. Կ. Կարպենկոյի անվան արվեստի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանում: Զբոսաշրջության գծով մարզիչ-պարամեդիկ, Թեթև ատլետիկայի և ֆուտբոլի մագիստրոսի թեկնածու: Հեղիանակում է բազմաթիվ փաստագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ Ուկրաինայում: Ամուսնացած է ունի որդի:


Առնալդո Կասալի (Իտալիա)
«Մարդիկ և կրոնները» Տերնիի ֆիլմերի փառատոն

Ծնվել է 1975 թ.-ին Տերնիում: Մասնագիտությամբ լրագրող է: Ավարտել է Հռոմի՝ «Լա Սապիենցա» համալսարանի միջնադարյան պատմության ֆակուլտետը: Աշխատում է Տերնի քաղաքի Աստվածաբանական և պատմա-հասարակագիտական ուսումնասիրությունների ինստիտուտում և հանդիսանում է «Մարդիկ և կրոնները» Տերնիի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն: Համագործակցում է «Միջնադարյան փառատոն»-ի, Ընտանեկան հարցերով՝ հայրապետական խորհրդի,  ինչպես նաև որոշ ամսագրերի հետ, ինչպիսիք են՝ “BenEssere – la salute con l’anima e Worldpass.it”: Հրատարակել է թատերական պիես՝ «Տաղասացը Ասսիզիից», հարցազրույցների շարք՝ «Երկնքի և երկրի միջև. կինո, արվեստագետներ և կրոն», պատմավեպ՝ «Վալենտին. սիրահարված սրբի գաղտնիքը»:


Աշոտ Գևորգյան (Հայաստան)

Ծնվել է 1964թ. Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

Մասնագիտությամբ  ռեժիսոր է, նկարահանվել  է մոտ քսան տասնյակ ֆիլմերում, նկարահանել մոտ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր:

 

 


Իրինա Յաղուբյան (Հայաստան)

Ծնվել է 1978թ.-ին՝ Երևանում: 1995-2000թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեֆեկտալոգիայի ֆակուլտետում: 
2000թ.-ից աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո գտնվող Խարբերդի մասնագիտացված մանկատանը ՝որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն:

 

 


Ալիսա Ստրուկովա (Ռուսաստան)
«Պատաուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն

Լրագրող, խմբագիր, նկարիչ։ 90-ականների սկզբին եղել է խմբագիր-թղթակից «Ռադիո Ռոսիա»-ում։ 2002թ.-ից հանդես է եկել որպես «Պարադիզ» կինոստուդիայի խմբագիր։ 2006-ից 2015 թթ. Եղել է «Ռոլան» կինոամսագրի գլխավոր խմբագիրը։ 2004-ից 2008 թթ. Հանդես է եկել որպես Մոսկվայի՝ երեխաների և պատանիների միջազգային կինոփառատոնի մենեջեր։ 2003թ.-ից աշխատել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնի մենեջեր, կինոփառատոնի ամենօրյա տեղեկատվության տրամադրման գլխավոր խմբագիր, մամուլի ասուլիսների կազմակերպիչ, կինոծրագրերի ղեկավար։ 2013թ.-ից՝ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոնի ծրագրային տնօրենն է։

 


Բեատա Գոլենսկա (Իտալիա)
«Մարդիկ և կրոնները» Տեռնիի ֆիլմերի փառատոն

Ծնվել է Վրոցլավում 1977 թ.-ին: Մասնագիտությամբ բանասեր-թարգմանիչ է: Ավարտել է անգլիական և իռլանդական գրականության ֆակուլտետը: Աշխատում է Եվրոպական հանձնաժողովում և որպես PR պատասխանատու «Մարդիկ և կրոնները» Տերնիի կինոփառատոնում: Համագործակցում է տարբեր հասարակական կառույցների, մշակութային կազմակերպությունների և դեսպանատների հետ: Ինչպես նաև ունի աշխատանքային փորձ դիվանագիտական, վարչական և հաղորդակցության ոլորտներում:

 

Betanet Company
Copyright © 2013 - 2019. Fresco International Festival. All Rights Reserved.