Խորհուրդ-2014

Աշոտ Գևորգյան
ռեժիսոր, դերասան

1985 թ.-ին ավաարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Մասնագիտությամբ ռեժիսոր է, շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Աշոտ Գևորգյանը ոլորտում աշխատում է նաև որպես դերասան, նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում:

 

 

 


Ատոմ Մխիթարյան

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության` Երիտասարդական ակումբների դաշնության նախագահն է: Մասնագիտությամբ` ֆիզիկոս և իրավագետ: 1999 թ.-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եվրախորհրդում երիտասարդական ծրագրերի փորձագետ է: Այժմ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահն է: Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ է: Արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, բազմաթիվ համահայկական ու միջազգային ծրագրերի ու նախագծերի հեղինակ է, միջազգային կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ:

 


Հակոբ Աբրահամյան

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ հիմնադիր նախագահ: Անդամակից մի շարք հասարակական կազմակերպությունների ու հանձնաժողովների, որոնց թվում են «Միավորված ազգերի կազմակերպության հայկական ընկերակցություն», «Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA Armenia): Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի անդամ:

 


Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի երաժշտության անվանի ներկայացուցիչներից է: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968 թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985 թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006 թ.): 2014 թ. նրա «Ռեքվիեմ» ստեղծագործությունը արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.