Խորհուրդ 2019

Հայր Թովմա վարդապետ Խաչատրյան

1995-2002 թթ. սովորել է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի քամանչայի բաժնում: Ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարանը: 2011 թ․ ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական (աբեղա): 2012 թ․ սեպտեմբերին Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ, իսկ 2014-ին՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի փոխանորդ: 2014-2017 թթ. եղել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանի հոգեւոր պատասխանատուն: 2014-2018 թթ․ ընդունվել եւ ավարտել է Հյուսիսային Իտալիայի Աստվածաբանական համալսարանի միլանյան Մայր Բուհի մագիստրատուրան: 2012-2018 թթ. եղել է Միլանի էկոմենիկ, իսկ 2016-2018-ին` Իտալիայի եպիսկոպոսաց խորհրդի էկոմենիկ և կրոնների երկխոսության խորհրդի անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 3-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստանձնել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման հոգեւոր տեսչի եւ Կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնը:


Արամ Սուքիասյան 

1993-98 թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: 1998-2000 թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-2002 թթ.` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան
և ռեժիսորի ասիստենտ: 2001-2002 թթ. եղել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը: «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերն է: 2001 և 2004 թթ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004 թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006 թ.-ին` մեդալի, 2010 թ.-ին` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012 թ.-ին` Մարդկության
համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար: 2012 թ.-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:


Դմիտրի Բրիկման

Բրիկման Դմիտրի, ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի: 1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծես, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այսպես լույս տեսան նրա «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ», «Հայաստանի աչքերը» վերնագիրը կրող ֆոտոալբոմները և մյուս գործերը:


Հարություն Բալասանյան

1984թ-ից աշխատել է Երևանի 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես բժիշկ-օրդինատոր, իսկ այնուհետ՝որպես մանկաբույժ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի Դարակերտի գյուղական բժշկական ամբուլատորիայում: 1987 – 1993թթ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում` որպես ինֆեկցիոնիստ-մանկաբույժ: 1993-2001թթ. ղեկավարել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքը: 2003թ - առ այսօր աշխատում է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում` որպես մանկատան տնօրեն: Ստացել է հետևյալ պարգևները. ՀՀ նախագահի կողմից Մովսես Խարենացու շքանշան և ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից Պարույր Սևակի շքանշան:


Հակոբ Աբրահամյան

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ հիմնադիր նախագահ: Անդամակից մի շարք հասարակական կազմակերպությունների ու հանձնաժողովների, որոնց թվում են «Միավորված ազգերի կազմակերպության հայկական ընկերակցություն», «Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA Armenia): Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի անդամ:


Լիլիթ Մարտիրոսյան

Լիլիթ Մարտիրոսյանը ծնվել է 1993 Երևանում : 2015 թ. ավարտել է մագիստրատուրիան Երևանի Պետական Համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժինը: 2014 թ. կամավորական հիմունքներով աշխատել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության «Ընտանիքի ընկեր» ինտեգրման ծրագրում և աջակցություն է տրամադրել սիրացի փախստական ապաստան հայցող ընտանիքներին: 2015 թ. եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը>> ցուցադրության ծրագրի ղեկավար: 2016 թ. նա մասնակցել է Ցեղասպապանագետների համաշխարհային 5-րդ միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վան Լեր Երուսաղեմի ինստիտուտի կողմից `զեկուցելով իր գիտական հետազոտությունը: 2017 թ.-ին նա մասնակցել է «Երիտասարդության խաղաղության ճամբար» դասընթացին Ստրասբուրգում (Ֆրանսիա): 2018-ին մասնակցել է Երիտասարդական 36-րդ միջազգային ժողովին Դախաուում (Գերմանիա): 2018-ին նա եղել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրի պատասխանատու:Նույն թվականին նա մասնակցել է Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումին: 2018 թ հիմնադրել է «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ը և հանդիսանում է այդ կառույցի նախագահն: 2019 թ.-ին նա մասնակցել է «Այլևս երբեք Ռուանդա» կազմակերպության «Տարածաշրջանային Խաղաղության կառուցման» դասընթացին Կիգալի (Ռուանդա):


Betanet Company
Copyright © 2013 - 2019. Fresco International Festival. All Rights Reserved.