Կանոնակարգ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Անվանումը՝ ‹‹Ֆրեսկո›› արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի  միջազգային ամենամյա փառատոն

            Ընդհանուր դրույթները

Առաքելությունը
Ֆրեսկո փառատոնի առաքելություն է  համաշխարհային մարդասիրական ֆիլմերի, լուսանկարների, մշակութային նմուշների ցուցադրությունը է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Կազմակերպման վայրը և ժամկետը
Փառատոնի բացումը տեղի կունենա Հայաստանում 2017թ. օգոստոսի 26-ին:

Փառատոնի հիմնական նպատակները
- հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների վերահաստատմանը
- միջազգային և միջկրոնական հանդուրժողականության տարածումը
- հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը` որպես սոցիալ - մշակութային կարևոր գործոն
- մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը, մասնագիտական փորձի փոխանակումը
- Հայաստանում տուրիզմի զարգացման նպաստումը:

Փառատոնի հիմնադիրները 
«Ծիածան›› սոցիալական ՀԿ և «Ֆորմիկա Արտ» ընկերություն 

Փառատոնի կազմակերպիչները
Փառատոնն արդյունավետ կազմակերպելու և առաքելությունն իրականացնելու նպատակով հաստատվել է տնօրինություն, որի կազմում են՝ նախագահ, տնօրեն, հոգևոր խորհրդատու և հոգաբարձուների խորհուրդ:
Ֆիլմերի, լուսանկարների, ավանդական երաժշտական խմբերի նախնական ընտրության համար հաստատվում է ընտրական հանձնաժողով:

Ծրագիրը
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է ֆիլմերի, ֆոտոցուցահանդեսի և միջազգային ավանդական երաժշտության համերգի բաժիններ: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն մարզային ճամբար, համերգներ, վարպետության դասեր, հանդիպումներ, կլոր սեղաններ և այլ միջոցառումներ:
Կազմակերպիչները կարող են փոփոխել փառատոնի անցկացման ժամկետները, վայրը և միջոցառումները: (Այս կանոնը պարտադիր է բոլոր մասնակիցների համար):

ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Փառատոնում կարող են ընդգրկվել աշխարհի այն ֆիլմերը (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային և այլ), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզում` խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները, երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, որոնք առողջ ապրելակերպի և դրական աշխարհայացքի մասին են:

ֆիլմերը պետք է պատրաստված լինեն 2014թ. հունվար ամսից հետո:

Ներկայացված ֆիլմերում պետք է բացակայեն
- Տեսարաններ և սյուժետներ, որոնք վիրավորում են կրոնական զգացմունքները (տարբեր կրոնների)
- Դաժանության և բռնության տեսարաններ
- Գովազդ պարունակող տեսարաններ
- Սյուժեներ, որոնք նպաստում են թմրամիջոցների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանը
- Էրոտիկ տեսարաններ

Մրցանակները
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում`
Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»
Լավագույն ուղերձ «Մեր օրերի հերոսը»

Ընտրական հանձնաժողովը կարող է ավելացնել անվանակարգ ըստ իր հայեցողության:

Բոլոր մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ՝ հուշանվերներ և դիպլոմներ, ըստ վերը նշված ավանակարգերի:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է նախընտրական հանձնաժողովը: Ընտրական հանձնաժողովը ընտրվում է փառատոնի կազմակերպիչների կողմից:

Բոլոր ֆիլմերը, որոնք անցել են նախընտրական փուլ համարվում են մրցանակակիր:

Փառատոնի ֆիլմերի ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը Մասնակիցներին բաժնում:
Նախնական ընտրության համար ֆիլմերն ընդունվում են մինչև 2017 թվականի մայիսի 15-ը:
Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2017 թ-ի հունիսի 10-ին:
Ընտրված ֆիլմերի ցուցադրման տարբերակը պետք է ներկայացվի մինչև 2017թ հունիսի 15-ը :
Փառատոնի կազմակերպիչները երաշխավորում են, որ ֆիլմերը չեն փոխանցվի որևէ մեկին շահույթ հետապնդելու նպատակներով: Փառատոնի տնօրինությունն իրավունք է վերապահում ֆիլմերից կադրեր և ֆոտոներ օգտագործել փառատոնի գովազդի նպատակով:
«Ֆրեսկո» փառատոնը շահույթ չհետապնդող նախագիծ է, բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու:

 

ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

«Ֆրեսկո» փառատոնի «Հավատն առանց սահմաների» ֆոտոցուցահանդեսին կարող են ընդգրկվել աշխարհի այն լուսանկարները, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզում` խաղաղություն, հոգևոր ներդաշնակություն, կրոնական և ազգային հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, ինչպես նաև ներկայացնում են մշակութային, կրոնական և ազգային արժեքներ:

Յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել մեկից հինգ լուսանկար:
Ֆոտոցուցահանդեսի ցուցադրման համար կարող են ընտրվել անձի ներկայացրած բոլոր լուսանկարները, այնպես էլ ոչ բոլորը:

Մրցանակները
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում`
Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»
Լավագույն ուղերձ «Մեր օրերի հերոսը»  

Ընտրական հանձնաժողովը կարող է ավելացնել անվանակարգ ըստ իր հայեցողության:
Ընտրական հանձնաժողովը ընտրվում է փառատոնի կազմակերպիչների կողմից:

Բոլոր լուսանկարիչները, ովքեր անցել են նախընտրական փուլ համարվում են մրցանակակիր:
Լուսանկարների նախնական ընտրությունը կատարում է նախընտրական հանձնաժողովը:

Բոլոր մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ՝ հուշանվերներ և դիպլոմներ, ըստ վերը նշված ավանակարգերի:

«Հավատն առանց սահմաների» ֆոտոցուցահանդեսին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը: Հայտը կարող եք տեսնել Մասնակիցներին բաժնում:

Նախնական ընտրության համար լուսանկարներն ընդունվում են մինչև 2017 թվականի մայիսի 15-ը:
Լուսանկարների նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2017 թվականի մայիսի 30-ին:
Փառատոնի կազմակերպիչները երաշխավորում են, որ լուսանկարները չեն փոխանցվի որևէ մեկին շահույթ հետապնդելու նպատակներով: 
Փառատոնի տնօրինությունն իրավունք է վերապահում լուսանկարներն օգտագործել «Ֆրեսկո» փառատոնի և նրա շրջանակներում կազմակերպվող «Հավատն առանց սահմաների» ֆոտոցուցահանդեսին և դրա գովազդի նպատակով:
«Ֆրեսկո» փառատոնը շահույթ չհետապնդող նախագիծ է, ֆոտոցուցահանդեսի մուտքն ազատ է լինելու:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Միջազգային ավանդական համերգ «Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում:
Այս նախագիծը մշակութային իրադարձություն է` միտված ներկայացնելու տարբեր ազգերի մշակությաին ձեռքբերումները, որի ընթացքում մասնակիցները և հյուրերը հնարավորություն կունենան հանդես գալ իրենց արվեստով, ունակություններով և տաղանդով:
Փառատոնը միտված է ստեղծելու մի հարթակ, որտեղ  մասնակիցները կհանդիպեն նոր ընկերների տարբեր երկրներից և կշփվեն հետաքրքիր արվեստագետների հետ:
Փառատոնի միջոցառումներ կլուսաբանվեն տարբեր ԶԼՄ-ների կողմից, իսկ խմբերի մասին տեղեկատվությունը կտպագրվի բուկլետներում, կայքում, սոցիալական ցանցերում:

Մասնակցության կանոնները

Փառատոնի մասնակիցներ` համույթներ, անհատներ:
Տարիքային սահմանափակում` 18 և ավելի:

Բոլոր մասնակիցները կստանան պաշտոնական հրավեր կազմակերպիչներից:
       • Ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները (փառատոնը տրամադրում է ճանապարհածախսի և կեցության համար զգալի զեղչերով տարբերակներ, մասնակիցները կարող են օգտվել դրանցից կամ գտնել այլ հարմար տարբերակ):
       • Խմբի յուրաքանչուր 25-րդ անձի  մասնակցությունն անվճար է:
       • Խմբով ներկայանալու դեպքում մասնակիցները պետք է ունենան  ղեկավար-պատասխանատու:
       • Մասնակիցները պետք է տրամադրեն իրենց մասին տեղեկատվություն կատալոգներում և աֆիշներում տեղադրելու համար:
       • Յուրաքանչուր մասնակից երկիր պետք է իր հետ բերի 1 դրոշ և փոքրիկ հուշանվեր նվերների փոխանակման համար:
       • Մասնակիցները հնարավորություն կունենան տեղադրել նաև իրենց և հովանավորների տարբերանշանները փառատոնի ցուցապաստառներին և կատալոգներում:
       • Ցանկալի է ներկայանալ կենդանի երաժշտությամբ, ընդունելի է նաև  ձայնագրությամբ (օրինակ CD), եթե կենդանի երաժշտությունը հնարավոր չէ:
       • Բոլոր մասնակիցներին կտրվեն հուշանվերներ և դիպլոմներ:
       • Կազմակերպիչները կարող են փոփոխել փառատոնի անցկացման ժամկետները, վայրը և միջոցառումները: (Այս կանոնը պարտադիր է բոլոր մասնակիցների համար):

Ծրագիրը

Փառատոնի ընդհանուր տևողությունը 10 օր է:
Փառատոնի անցկացման ընթացքում ազգային ավանդական համերգին կտրամադրվի 2 համերգային օր (ելույթ):

1-ին օր – Ժամանում ք.Երևան, մասնակիցների տեղավորում հյուրանոցում:
2-րդ օր – Առավոտյան նախաճաշ, համերգի փորձ, համերգ (նախատեվում է մասնակիցների ելույթը 15 րոպե տևողությամբ):
3-րդ օր  – Առավոտյան նախաճաշ, էքսկուրսիա, Ազգային ավանդական համերգ (նախատեվում է մասնակիցների ելույթը 30 րոպե տևողությամբ):
4-րդ օր  – Նախաճաշ, մեկնում հյուրանոցից:

Էքսկուրսիաները կկազմակերպվեն փառատոնի շրջանակում անվճար, բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները:  
Մնալու ժամկետները որոշում են մասնակիցները: Փառատոնային համերգային ծրագրի մասնակցությունից անկախ` հնարավոր է երկարացնել կեցությունը և մասնակցել փառատոնի ընդհանուր ծրագրին: Խնդրում ենք ծանոթանալ նաև փառատոնի 2017թ. ընդհանուր ծրագրին:

Մասնակիցների նախնական ընտրությունը կատարում է նախընտրական հանձնաժողովը: Ընտրական հանձնաժողովը ընտրվում է փառատոնի կազմակերպիչների կողմից:

Բոլոր մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ՝ հուշանվերներ և դիպլոմներ:

Միջազգային ավանդական համերգին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը: Հայտը կարող եք տեսնել Մասնակիցներին բաժնում:

Նախնական ընտրության համար հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի մայիսի 15-ը:
Նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2017 թվականի մայիսի 30-ին:

Փառատոնի տնօրինությունն իրավունք է վերապահում լուսանկարներն/վիդեոներն օգտագործել «Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում գովազդի նպատակով:
«Ֆրեսկո» փառատոնը շահույթ չհետապնդող նախագիծ է և համերգների մուտքն ազատ է լինելու:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.