Հյուրեր-2014

Եպիսկոպոս Միքայել Լոնգին (Ուկրաինայի հերոս)

1990թ. հունվարի 18-ին Չերնովցի և Բուկովինայի Անտոնիյ եպիսկոպոս Մոսկալենկոյի կողմից ձեռնադրվել է սարկավագ ք. Չերնովցի Սվյատո-Նիկոլաևսկի տաճարում:
1990թ. հունվարի 19-ին նույն սրբազանի կողմից ձեռնադրվել է քահանա և նշանակվել վանահայր՝ Չերնովիցկի թեմի Գլիբոկսկու համայնքի գ. Պոդվալնոյե Սվյատո-Պարասկևսկի տաճարի, Նովոսելիցկու համայնքի (ներկայում վանք) գ. Բոյանի Սբ. Աստվածամոր Ծննդյան տաճարի և Գլիբոկսկու համայնքի (այժմ Գերցաևսկու) գ. Բանչենի Սվյատո-Պարասկևսկի տաճարի:
1991-1995թթ. սովորել է Նովո-Նյամեցկու (այժմ Քիշինևի, Մոլդովա) Հոգևոր Սեմինարիայի հեռակա բաժնում:
Որդեգրելով ՁԻԱՀ-ով հիվանդ վեց ամսեկան աղջիկ՝ 1992թ-ին բացեց մանկատուն: Ուկրաինա-ռումինական  սահմանում՝ Բանչենի գյուղում (Արևմտյան Ուկրաինա), կա մի հրաշալի մենաստան՝ Սվյատո-Վոզնեսենսկի վանքը: Այդտեղ ապրում է ամբողջ Ուկրաինայում հայտնի վանական-որդեգիրը: 48-ամյա վարդապետ Լոնգինը (աշխարհիկ անունը՝ Միխայիլ Ժառ) 332 երեխա ունի: Նրանցից շատերը ՄԻԱՎ-ով են վարակված, հիվանդ են հեպատիտ C-ով և մանկական ցերեբրալ կաթվածով: Հայր Լոնգինը վերցնում է մանկատներից և ինտերնատներից ամենաանհույսներին, ծանրագույն ախտորոշումներով երեխաներին և եթե նույնիսկ չի փրկում մահից, ապա երկարացնում է նրանց կյանքը՝ խնամքով և սիրով:
Զբաղվել է որբ երեխաների համար մանկատան շինարարությամբ: Մանկատունը գտնվում էր գ. Բանչենի Սվյատո-Վոզնեսենսկի հայրավանքում, հետագայում տեղափոխվել է Չերնովիցկի մարզի Գերցայևսկի շրջանի գյուղ Մոլնիցա, որտեղ կառուցվեց նոր մանկատան շենքերի համալիրը: 
2008թ-ի հուլիսի 16-ի Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի որոշմամբ հաստատվեց Չերնովիցկի մարզի Գերցայևսկի շրջանի գ. Բանչենի Սվյատո-Վոզնեսենսկի հայրավանքի վանահայր ՝ ստանալով ծայրագույն վարդապետի աստիճան:
2012թ-ի մայիսի 8-ին Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի որոշմամբ ընտրվեց Բանչենու եպիսկոպոս, Չերնովիցկի թեմի փոխանորդ:
2012թ-ի մայիսի 21-ին մայրաքաղաքի Ֆեոֆանիայի Սվյատո-Պանտելեիմոնովսկի կանացի վանքի Բոլոր Սուրբերի տաճարում անվանակոչվեց եպիսկոպոս Բանչենսկի, Չերնովիցկու թեմի փոխանորդ:


Հայր Հովհաննես Գուայտա (Ռուսաստան)

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, պատմաբան

Ծնվել է 1962 թ.-ին Իտալիայի Սարդինիա կղզում: Ավարտել է Հռոմի և Ժնևի համալսարանները, փորձաշրջանն անցել Ռուսաստանում` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում:
Ռուսաստան (այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ) առաջին անգամ եկել է 1985 թ. և խորապես տարվել նրա մշակույթով և ուղղափառ հոգևորությամբ: Նրա գրչին են պատկանում ռուսական հոգևոր գրականության բազմաթիվ թարգմանություններ: Նա է կազմել «Ուղղափառ վարքաբանության բառարանը»-ը:
1989 թվականից փաստացի ապրում է Ռուսաստանում: Դասավանդել է Լեզվաբանական համալսարանում, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում:
Որպես պատմաբան՝ Գուայտան առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Նա Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության մասին երեք գրքի հեղինակ է. «Մարդու կյանքը երկնքի և երկրի հանդիպումն է: Զրույցներ կաթողիկոս Գարեգին II-ի հետ», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից: Արմին Վագները և հայերի ցեղասպանությունը»:`


Գորան Ռադովանովիչ (Սերբիա)

1977թ. Մյունխենի Գյոթեի համալսարանի կողմից պարգևատրվել է կրթաթոշակով ու 1977-1980թթ ապրել է Մյունխենում: Բելգրադ վերադառնալուց հետո աշխատել է որպես գրող և գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ռեժիսոր:
1982թ. Ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արվեստի պատմության բաժինը:
Բեռլինի Եվրոպական կինոակադեմիայի ու Սերբիայի արվեստագետների միության անդամ է,   դոկումենտալիստ:
Ներկայումս աշխատում է որպես հյուր դասախոս Կուբայի՝ Կինոյի ու հեռուստատեսության միջազգային դպրոցում (EICTV):
Գորան Ռադովանովիչի վավերագրական ֆիլմերի հետահայաց  ցուցադրությունը տեղի  է ունեցել Բարսելոնայում (2006,2007), Հավանայում(2010) ու Վիեննայում (2011): Նրա ֆիլմերը ցուցադրվել են նախկին Հարավսլավիայի պաշտոնական ծրագրերի ու մի շարք միջազգային կինոփառատոնների ընթացքում:


 Կատյա Մալատեստա (Իտալիա) 
«Religion Today» փառատոնի կազմակերպիչ 

Իտալացի արվեստաբանը կրթություն է ստացել Պիզայի համալսարանում, մշակութային ժառանգության պահպանության մասնագետ է, տեսողական արվեստների պատմության դոկտոր: Արդեն տասը տարի է՝ հեղինակում է արվեստի պատմությանը վերաբերող մասնագիտական նյութեր և գիտական հոդվածներ:
Աշխատում է Տրենտոյի պատմամշակութային ժառանգության կենտրոնում՝ ղեկավարելով մշակութային ժառանգության պահպանման և արժևորման բաժինը:

2008 թ. դեկտեմբերից ''Religion Today Filmfestival'' («Կրոնն այսօր») կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է: ''Religion Today''-ը ֆիլմերի միջազգային փառատոն է` նվիրված կրոնի և կինոյի միջև երկխոսությանը: Կատյան նաև Տրենտինոյի ֆորումի խորհրդի մարդու իրավունքների և խաղաղության, ինչես նաև «Կրոնը հանուն խաղաղության» նախաձեռնության Իտալիայի մասնաճյուղի անդամ է:


Ջանլուկա Սոդարո (Իտալիա)
ռեժիսոր, սցենարիստ

Ջանլուկան ծնվել է Սիցիլիայում:Նա Միլանի արվեստի և դիզայնի ակադեմիայի շրջանավարտ է: Նրա առաջին խաղարկային ֆիլմի "Cuorescatenato"(Կանչող սրտեր)-ի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում կայացող Մայամիի միջազգային ֆիլմերի փառատոնում և ստացել լավագույն կինեմատոգրաֆիա կոչումը Անկախ ֆիլմերի և տեսանյութերի փառատոնում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում 2008 թ.: Նրա կարևորագույն հիշարժան կարճամետրաժ ֆիլմերը «Սուրբ գավառի պալադինները» և «Իմ հավատի փայնը» ֆիլմերն են: Նրանք երկուսն էլ հաղթել են այնպիսի փառատոնների անվանակարգերում, ինչպիսիք են՝ Ուփփսալան, Թամպեռը, Փալմ Սփռինգսը, Աննեսին, Հուեսկան, Մետզը, Բրիսբանը, Լոկառնոն , Ստոգհոլմը, Թուրինը և Բեռլինը:


Մարտա Զաքարոնն  (Իտալիա)
պրոդյուսեր 

Ծնվել է Ուդինեում: Ավարտել է ճարտարագիտության և կառավարման ֆակուլտետը: Մագիստրոսի աստիճանն ստացել է Դուբլինի համալսարանի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում: Այնուհետև սովորել է Հռոմի Կինոյի և հեռուստատեսության համալսարանի ռեժիսուրայի բաժնում:

2006թ. նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմը՝«Աղբահավաքները», որին հաջորդել է «Ավտոբուսի կանայք» ֆիլմը: 2008 թ. –ից դարձել  է «Կվազար» մուլտիմեդիայի անդամ: «Կվազար» մուլտիմեդիայի նպատակն է զարգացնել և տարածել վավերագրական ֆիլմերի արտադրությունը, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային շուկայում՝ շեշտը դնելով հիմնականում սոցիալական և պատմական թեմաների վրա:


Զոյա Կոտովիչ (Բելառուս)

Զոյա Կոտովիչը ծնվել է Մինսկում  1951թ-ին:

1997 թվականին ավարտել է Բելոռուսիայի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը:  1987 թվականին Լենինգրադի` թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի ինստիտուտում ավարտել է ռեժիսուրայի ֆակուլտետը: 20 տարի շարունակ աշխատել է բելոռուսական հեռուստատեսության ազգային հեռուստաալիքում: «Տունտունիկ», «Զարմանալի աշխարհ» և «Առավոտյան Կոկտեյլ» հաղորդումներում  հիմնականում զբաղեցրել է բեմադրիչ-ռեժիսորի պաշտոն:
Հեղինակային վավերագրական ծրագիրն է «Ով եմ ես…»-ը:
Որպես կամավոր արվեստագետ՝  մոսկովյան հեռուստաալիքների համար նկարահանել է մի շարք հաղորդումներ, ինչպիսիք են `«Մեր ընդհանուր տունը» և «Հաղթանակի կայարան»-ը:



Օլգա Ամելյանենկո (Ռուսաստան)

Աշխատում է Եկատիրինբուրգի «Студия сказки» կինոստուդիայում: Հանդիսանում է մի շարք մանկական ֆիլմերի պրոդյուսեր:

 

 

 

 



Ջալալ Փանահի (Իրան)

Ջալալ Փանահին ծնվել է Իրանում 1966թ.:

Ավարտել է Քուրդիստան նահանգի Սանանդաջ քաղաքի թատերական ինստիտուտը` դերասանի մասնագիտությամբ:

 

 


Տիամ Յաբանդե (Իրան)

Տիամ  Յաբանդե  Ջահրումին ծնվել է 1984 թ. հունվարի 27-ին Իրանում: Ռեժիսոր, դերասան և գրող; հայտնի է իր «Տպավորություն- xps160»(2013), «Կինո և բացարձակ կուրություն» (2009) և «Խոստովանություն» (2011) ֆիլմերով:

 

 

 

 

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.