Հյուրեր-2015

Բրիկման Դմիտրի (Իսրայել)

Բրիկման Դմիտրի ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի: 1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ նա, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծեք, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այդպես լույս տեսան «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» վերնագիրը կրող ֆոտոալբոմը և մյուս գործերը:


 Դարյա Կոտյուխ (Ռուսաստան)

Կրթությունը՝ Ն. Կ. Ռերիխի անվան Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ուսումնարան, Ա. Լ. Շտիգլիցի անվան Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի և արդյունաբերության ակադեմիա: Դարյա Կոտյուխ՝ ավազային անիմացիայի նկարիչ, «Վետյեռ» (քամի) ավազային անիմացիայի ստուդիայի հիմադիր և մանկավարժ: 2014 թվականին Դարյան դարձել է Sand Motion (ք. Վիբորգ) ավազային անիմացիայի փառատոնի ժյուրիի անդամ: Արժանացել է գրանպրի մրցանակի «Կենդանի կատարում» անվանակարգում «Հպում» առաջին միջազգային փառատոնին: 2013 թվականին արժանացել է առաջին մրցանակի «Ավազային գրաֆիկա» անվանակարգում «Հպում» առաջին միջազգային փառատոնին: 2013 թվականին արժանացել է Գրան պրի մրցանակի «Համերգա-էստրադային համարներ» անվանակարգում Սանկտ-Պետերբուրգի պատանիների և երիտասարդների ակումբների սիրողական արվեստի 17-րդ փառատոնին: 2012 թվականին Սանկտ-Պետերբուրգում «Էքսկլուզիվ» անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Բացահայտում» փառատոնի ժամանակ: 2015-ին «Հպում» մանկական ավազային փառատոնի ժյուրիի անդամ:


Ալեքսեյ Նաումով (Ռուսաստան)

Ավարտել է Սարատովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուական աստիճանը: 2009թ-ից ապրում և աշխատում է Մոսկվայում: Փառատոնին ներկայացնում է «Մեդեմ» ֆիլմը, որը նվիրված է «Վիա Դոլորոսա» սովորական ռուս մի մարդու՝ Սարատովի շրջանի կոմս Ալեքսանդր Մեդեմին: Մկրտվելով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հինավուրց Բալթյան ընտանիքի այս ժառանգին Խորհրդային Միության կոմունիստական ահաբեկչության ժամանակ մահապատժի են ենթարկել իր հավատքի համար: Կոմս Ալեքսանդր Մեդեմը մեկն է XX դարի Ռուսաստանի նահատակներից, խոստովանահայրերից և հավատքի հերոսներից:


 Նոնա Սիսակյան, Վալերիա Ցիգանկովա (Բելառուս)

Պրոդյուսեր Նոնա Սիսակյանը եւ «Ուորգեյմինգ» կազմակերպության «Հատուկ նախագծեր»-ի ղեկավար Վալերիա Ցիգանկովան զբաղվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի (Հայրենական մեծ պատերազմի) փաստագրական նյութերի հետազոտությամբ և հավաքագրմամբ: Նոնա Սիսակյանը կինոարտադրության ոլորտում է 2002 թվականից: Հեռուստատեսային հանրաճանաչ նախագծերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է: 2014թ-ից որպես պրոդյուսեր աշխատում է «Ուորգեյմինգ» կազմակերպությունում, որտեղ զբաղվում է Հայրենեկան մեծ պատերազմի վերաբերյալ վավերագրական հոլովակների ստեղծմամբ:

«Մայիս 1945»-ը «Ուորգեյմինգ» կազմակերպության արտադրած վավերագրական շարք է նվիրված Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին: 1945թ-ի մայիսի 2-ին տեղի ունեցավ Բեռլինի անկումը, սակայն արևելյան Եվրոպայի քաղաքներում մարտական գործողությունները դեռևս շարունակվում էին: Նախագծի յոթ դրվագները ներկայացնում են Բեռլինի անկումից մինչև Պրահայի ազատագրումն ընկած յոթ օրերը:


 Մարկո Լեոպարդի (Իտալիա)

Իտալացի կինոգործիչ, սցենարիստ և ռեժիսոր Մարկո Լեոպարդին սովորել է լուսանկարչություն՝ Հռոմի եվրոպական դիզայնի ինստիտուտում և 90-ականներից սկսած՝ զբաղվում է վավերագրական ֆիլմերին նկարահանմամբ: Հանդես է գալիս, որպես ռեժիսոր և լուսանկարիչ: Չնայած նրան, որ սկզբնական շրջանում, Մարկոն հիմնականում հետաքրքրված էր բնության թեմաներով, հետագայում նրան սկսում են հուզել սոցիալական թեմաները: Վերջին տարիներին նրա հեղինակած վավերագրկան ֆիլմերը ցուցադրվում են՝ RAI, RTSI, NDR, Arte, YLE, National Geographic հեռուստաալիքներով: Նրա ֆիլմերը ներկայացվում են տարբեր ազգային ինչպես նաև միջազգային փառատոնների՝ արժանանալով ամենատարբեր մրցանակների: Ֆրեսկո փառատոնի շրջանակներում ներկայացնում է “Մուհամեդն ու ձկնորսը” ֆիլմը: Դա մի պարզ, բայց շատ ազդեցիկ պատմություն է Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության մասին: Աֆրիկայից ժամանաող խորտակված նավից ողջ մնացած միակ ուղևորը մեկ շաբաթ առանց սնունդի և ջրի գոյատևում է ծովում: Ֆիլմի հիմքում ընկած են հույսն ու մարդասիրությունը:


Աննա Բագմետ և Օլգա Կրասնոյառովա (Ռուսաստան)

Աննա Բագմետը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 30-ին Լենինգրադում: 2003թ.ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի դրամատիկական ֆակուլտետը: 2000-2005թթ. եղել է «Բուֆֆ» եստրադա-դրամատիկական թատրոնի գլխավոր դերասանուհի: Նաև համագործակցել է Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կատակերգական թատրոնի և ռուս-բրիտանական «ստեյջ-էնտերտեյմենթ» միջազգային թատերական ընկերության հետ: 2006ին պրոդյուսերական պրակտիկա է անցել Լոնդոնի British American Drama Academy-ում: 2006ից հանդիսանում է Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ինչպես նաև «BGMT Entertainment Ltd» կազմակերպության տնօրեն:

Օլգա Կրասնոյառովան հանդիսանում է «ВЕГА» կինոընկերության ներկայացուցիչ և ՖՐԵՍԿՈ փառատոնի շրջանակներում դերասանուհի Աննա Բագմետի հետ միասին ներկայացնում է «Դոմոֆոն» ֆիլմը:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.