Հյուրեր-2016

Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան (Երուսաղեմ)
Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր

Ծնվել է 1972թ. ապրիլի 24 –ին, Երևանում:
1979-1989թթ սովորել է N76 Կամոյի անվան միջնակարգ դպրոցում:
1989-1992թթ սովորել է Երևանի ռադիոկապի տեխնիկումում:
1991-1997թթ իր մասնագիտությամբ աշխատել է Երևանի միջքաղաքային հեռախոսային կայանում:
1997-2000 թթ սովորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ընծայարանում:
2000 թ-ի օգոստոսի 6-ին Երուսաղեմի Պատրիարք Թորգոմ Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2001-2002 թթ նշանակվել է Տիրոջ Գերեզմանի Տաճարի վանահոր օգնական:
2002-2003 թթ՝ Հայոց Պատրիարքության թարգման:
2001-2004թթ Հեռակա կարգով սովորել է Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում, որպես պրոֆեսորական գիտաշխատող:
2004թ պաշտպանել է դոկտորական թեզ «Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ՝ Գրիգոր Տաթևացու, բարոյական ուսմունքը» թեմայով և ստացել է Աստվածաբանական դոկտորի գիտական աստիճան:
2006 թթ –ից մինչ օրս Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր:
2010թ ստացել է Վարդապետի հոգևոր աստիճան:
Հեղինակ է վեց գրքի


Դմիտրի Բրիկման (Իսրայել)

Բրիկման Դմիտրի ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի:
1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ նա, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծեք, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այդպես լույս տեսան նրա «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ», «Հայաստանի աչքերը» վերնագիրը կրող ֆոտոալբոմները և մյուս գործերը:


Վիկտորյա Կոզելցովա (Ռուսաստան)

Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր, խաղարկային և անիմացիոն վիդեոների հեղինակ: 
Բեմական ներկայացումների և հեռուստատեսային շոու-ծրագրերի գեղարվեստական ղեկավար:
1995 թ.-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը:
2012 թ.-ին ավարտել է Յու. Գրիմովի “Խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի” դասընթացը:

 


Նատալյա Բելյաևա (Ուկրաինա, Ռուսաստան)

Ծնվել է 1984 թ-ին Ռուսաստան՝ Մոսկվայում:
2009 թվականին ավարտել է Սանկտ- Պետերբուրգի Ֆիլմի և կինոյի համալսարանը, խաղարկային ֆիլմերի ռեժիսորի մասնագիտությամբ:
2013-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի կինոմատոգրաֆիայի ավագ դպրոցը:
Հեղինակ է ավելի քան 10 խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի, որպես սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր:
Նրա կարճամետրաժ ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների:


Մուհամեդ Ֆարահանի (Իրան)

Մուհամեդ Ֆարահանին ծնվել է 1985 թվականին Իրանում` Թեհրանում:
Ստացել է արդյունաբերական ճարտարագիտության բակալավրի աստիճան Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտում: Ասպիրանտի կոչում` Թեհրանի Ինստիտուտում:
Որպես ռեժիսորի օգնական ակտիվ մասնակցություն է ունեցել ավելի քան 30 խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերում: Վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է:


Անաստասիա Գերասյուկ (Ռուսաստան)

Ստեղծարարական կիրքը Անաստասիային ստիպեց մաթեմատիկայի և տնտեսագիտության բաժնում բարձրագույն կրթություն ստանալը սկզբում միավորել ծաղրածուների դպրոցի հետ, այնուհետ ուսանողական թատրոնի հետ, և ավարտելուց հետո ուղղորդեց նրան Ռուսաստան՝ Մոսկվա, սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն կուրսերի:
Սա այն տեղն էր, որտեղ Անաստասիան հանդիպեց Եվգենի Լալաևին և միասին սկսեցին աշխատել իրենց առաջին կարճամետրաժ ֆիլմի վրա՝ “Տրամվայ մինչև ատրակցիոնների զբոսայգի”: Անաստասիան ավարտեց բարձրագույն կուրսերը որպես սցենարիստ:
Ըստ Անաստասիայի՝ լավագույն բանը, որ ֆիլմը կարող է տալ, դա ոգեշնչելն է:


 Դիք Օ'Հարի (Կիպրոս)

Դիք Օ'Հարին բնիկ Ամերիկացի է՝ հնդկացի, «ագռավների» ցեղախմբից:
Ներկայումս բնակվում է Եվրոպայում:
Նա ռեժիսոր է և դերասան:

 


Գուժ Թադևոսյան (Հայաստան)

Ծնվել է 1989թ-ին Հայաստանում՝ Երևանում:
2011-2016թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոմատոգրաֆիայի բաժնում, գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է:
2011-2013թթ․ նույն ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան:
Մի շարք կինոփառատոնների մասնակից և հաղթող է:

 

 

 

 

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.