Հյուրեր-2017

Դմիտրի Բրիկման (Իսրայել)

Բրիկման Դմիտրի ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի:

1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ նա, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծեք, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այդպես լույս տեսան նրա «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ», «Հայաստանի աչքերը» վերնագիրը կրող ֆոտոալբոմները և մյուս գործերը:


Հայատո Մացումոտո (Ճապոնիա)

Ծնվել եմ հրաշալի քաղաք Ալմաթիում,բայց այնպես ստացվեց, որ 13 տարեկանից սկսեցի ճանապարհորդել աշխարհով մեկ: Իսկ ավելի վաղ ձեռքս ընկավ Սմենա-ն, հետո ՖԵԴ-3-ը, ՎԻԼԻԱ-ն, ԱԳԱՏ 18-ը և այլն: Այդ ժամանակից ի վեր սկսվեց իմ ծանոթությունը լուսանկարչության հետ, որն այժմ էլ շարունակվում է:Ապրել եմ Ուրալի մայրաքաղաք Սվերդլովսկում, Հյուսիսային Ղազախստանում, Ճապոնիայի մերձարևադարձային հարավում, մեկ տարի ապրել եմ խենթ, արագաշարժ, երբեք ոչ մի տեղից չուշացող Տոկիոյում: Եվ ահա վերջապես բնակություն եմ հաստատեել Կոբ քաղաքում:

Մի քանի տարի առաջ հանդես եմ եկել PhotoArtCreation նախագծի միակ հիմնադիր և մշակող, որի շրջանակներում անցկացվել են միջազգային ֆոտոմրցույթներ, լուսանկարչական հանդիպումներ Ալմաթիում, կազմակերպվել ֆոտոշրջագայություններ Ճապոնիայում և այլն: Բայց շուտով պարզվեց՝ դա էլ էր քիչ:
Այժմ շարունակում եմ լուսանկարել, ազատ ժամանակ զբաղվում եմ Ճապոնիայում շրջագայություններ կազմակերպելով:


Պասկալ Ժելինաս (Կանադա)

Պասկալն իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Montréal Blues-ը, նկարահանել է 1973 թ-ին: 1983 թ-ին նկարահանել է լիամետրաժ վավերագրական ֆիլմ Մեծ Դեպրեսիայի մասին՝ La Turlutte des Années Dures (Բալլադ ծանր ժամանակների մասին) անունով, որը շահել է Քննադատների մրցանակ Քվեբեկում, ինչպես նաև Sesterce d’argent և Տիեզերական մրցանակ Նյոնի միջազգային կինոփառատոնի ժամանակ Շվեյցարիայում։
1984-ից 2009 ընկած ժամանակահատվածում Société Radio-Canada series-ի համար Պասկալը նկարահանել է ավելի քան 350 գիտական զեկույցներ ոչ պրոֆեսիոնալների համար։
2006-ին Ինդոնեզիայում Պասկալը նկարահանում, խմբագրում և ստեղծում է մի վավերագրական ֆիլմ «Ջուր կրողը» անունով։ Այս ֆիլմը ընտրվել է ավելի քան 30 կինոփառատոնների ժամանակ Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այն 5 մրցանակի է արժանացել Կանադայում, Ֆրանսիայում, Թունիսում և Ավստրալիայում։
2009-ին Պասկալը գրել և նկարահանել է վավերագրական ֆիլմ իր հոր՝ հայտնի դրամատուրգ և դերասան Գրատիեն Ժելինասի մասին։
2016-ին Պասկալը ստեղծել և նկարահանել է «Կամուրջ երկու աշխարների միջև» վավերագրական ֆիլմը։ Ֆրանսիայում ֆիլմը արժանացել է «ժողովրդի համակրանք» մրցանակին միջազգային Caméras des Champs կինոփառատոնի ժամանակ։ Այն նաև հաղթել է Environment Prize 48-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, Exploration and Environment film Festival in Toulon, 2016 –թվականի նոյեմբերին։
2017 թվականի հունվարին այն շահել է Ազգային ընտրություն մրցանակը IChill միջազգային կինոփառատոնի ժամանակ Մանիլայում, Ֆիլիպիններ։


Օդրի Էմերսոն (ԱՄՆ)

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ուսանողուհի Օդրին, ով սովորում է Կինոթատրոնի և Լրատվամիջոցների ուսումնասիրություն բաժնում, հետաքրքրվում է՝ ինչպես կարելի է ֆիլմն օգտագործել որպես սոցիալական ազդեցության միջոց:
Առաջ բերելով իր սերն իմպրովիզացիայի հանդեպ, կիրքը մարդկանց միջև իրական կապի նկատմամբ և հավատը, որ պատմությունները կարող են փոխել` նա նվիրվեց վավերագրական ֆիլմարտադրությանը և սկսեց աշխատել Դեվլո Մեդիա ընկերության հետ իր հայրենի Ռոուդ Այլնդ նահանգում: Նրանց ղեկավարությամբ նա սկսեց պատրաստել իր առաջին վավերագրական ֆիլմը` Պամոջա նախագիծը:
Օդրին ոգևորված է, որ ուսումնասիրում է վավերագրական ֆիլմի, պատմության, սոցիալական ազդեցության և մարդասիրության միջև կապը:


Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.