Հոգևոր պատասխանատու

Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը ծնվել է 1971թ. Գյումրիում:

1995 թ. գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:
1998-2000թթ. Սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում եւ Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:
2000թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ:
2003թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի երրորդ առաջնորդ:
2003թ. հունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2012թ. ավարտել է Մոնթրեալի Կոնկորդիա Համալսարանը, որպես Աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ մասնագիտանալով կենսաէթիկայի ոլորտում:
2013թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն: Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:
2013թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի ադամանդյա հոբելյանի մեդալին:
2015թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.