Ֆրեսկո փառատոնի «Արձագանքը»

Ֆրեսկո փառատոնի «Արձագանք» ծրագիրը Մոսկվայում

2016 թվականի հունվարի 31–ից փետրվարի 3–ը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում կայացավ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի անդրանիկ «Արձագանք» ծրագիրը; որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում փառատոնի հոգևոր խորհրդատու՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանին և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Հայր Եզրաս Ներսեսյանին:
Այսպսիով՝ ընտրելով Մոսկվան, որպես մշակութային խաչմերուկ և սփյուռքում որպես ամենահայաշատ քաղաք, 4 օր իրականացվեց Փառատոնը: Ծրագիրը  նպատակ ուներ ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նպաստել հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման, ազգային ինքնության ամրապնդմանը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ հունվարի 31-ին տեղի ունեցավ բացման արարողությունը,  Սրբազանը բարի երթ մաղթեց փառատոնին, նշելով, որ այն անշուշտ իր ուրույն տեղը կզբաղեցնի և նորանոր աջակիցներ ու ընկերներ ձեռք կբերի թե Հայաստանում, թե Մոսկվայում: Միջոցառումը սկսվեց հայրենասիրական ֆիլմով, որտեղ ներկայացված էր հայոց պատմությունը և մշակույթը՝ նախահայր Նոյից մինչև Վարդան Մամիկոնյան, Սայաթ Նովայից մինչև Փարաջանով և մեր օրեր, որից  հետո ցուցադրվեց Դ. Բրիկմանի «Երուսաղեմի աղոթքը» ֆոտոթարգմանությունը: Նկարների միջոցով հեղինակը փորձել է հաղորդել այն զգացմունքները և զգացողությունները, որոնք ունենում է աղոթող մարդը: Նրա Ֆիլմի հերոսները տարբեր ազգի և կրոնի ներկայացուցիչներ էին, իսկ հնչած 25 աղոթքներից դժվար էր տարբերակել, թե որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում հրեայի, մահմեդականի կամ ուղղափառի աղոթքը: Բոլոր աղոթքներն էլ հուսադրող էին և քարոզում էն սեր, հավատ, հույս, մարդասիրություն և բարություն:
«Ֆրեսկո Արձագանք» ծրագրի շրջանակներում Մոսկվայում ներկայացված էր Դմիտրի Բրիկմանի «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» ֆոտոշարքը, Տաթևիկ Մելքոնյանի «Հոգևոր Հայաստանի խոնարհված սրբությունները» ֆոտոշարքը, և Գրիգոր Եփրեմյանի լուսանկարները, որոնք արված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2015թ. ապրիլ 24-ին տեղի ունեցած Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ընթացքում:
Երեք օր շարունակ դահլիճում ցուցադրվեցին Ֆրեսկոյի 2014-2015թթ. լավագույն ֆիլմերը և կազմակերպվեցին քննարկումներ: Ցուցադրություններին ներկա էին նաև ֆիլմերի ռեժիսորները, պրոդյուսերները և այլ ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ֆիմից  հետո ընթանում էր քննարկում:  Փառատոնի հյուրերն էին Սոֆյա Գեվեյլերը («Աստծո պարգև»), Մարինա Սալավյովան («Ծիածան»), Յուլիա Տռավնիկովան(«Երկրորդ շնչառություն»), Ելենա Գալյանինան («Մեկ րոպե»), Միխայիլ Գրիդինը և Իվան Տվերդովսկին («Կյանքը սկսել նորից»),ովքեր ներկայացրեցին ֆիլմ Օրբելյանների ընտանիքի մասին, Նոնա Սիսակյանը Բելառուսից («Մայիս 1945»), ով հանդես եկավ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նվիրված ծրագրով, իսկ ֆիլմի ցուցադրմանը և քննարկմանը ներկա էին նաև վետերանները: Փառատոնին նաև ներկա էր Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, պատմաբան` Հայր Ջիովանի Գուայտան:

Ֆրեսկո փառատոնի «Արձագանք» ծրագիրը Հաղարծինում

2016 թվականի նոյեմբերի 18-20-ը Հաղարծնի վանքային համալիրի տարածքում «Ծիածան» սոցիալական Հկ –ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային  փառատոնի «Արձագանք» ծրագիրը: Միջոցառումը  իրականացվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում վանքային համալիրի սեղանատանը ներկայացվեցին Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր, աստվածաբանական գիտությունների թեկնածու հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ ԵրուսաղԷմ» և իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Հայաստանի աչքերը իսրայելացու աչքերով» ֆոտոշարքերը:
Երուսաղեմի վանահայրը, որը նաեւ ակտիվ բլոգեր է, որպես կանոն, լուսանկարում է ոչ թե ֆոտոխցիկով, այլ՝ հեռախոսով: Ցուցահանդեսում ներկայացված էր վարդապետի 63 աշխատանք, որոնք բոլորն արված էին «Այֆոն» հեռախոսով։ Ամեն օր նա մի լուսանկար է տեղադրում իր ֆեյսբուքյան էջում՝ բարի լույսի մաղթանքով։  Ղևոնդ վարդապետն իր նկարների միջոցով ցուցադրում է, որ  Երուսաղեմն իր համար պարզ քարեր չեն կամ ուղղակի մարդիկ, Երուսաղեմը իր համար հայ ժողովրդի հոգեւոր պատմությունն է, նրա ներկայությունը՝ Աբգար թագավորից սկսած։
Իսրայելացի լուսանկարիչը՝  Դմիտրի Բրիկմանը  բազմիցս նշել է, որ կարողացել է  ներկայացնել  Հայաստանը կողքից և որ  Հայաստանում, ի տարբերություն մյուս մեգապոլիսների, շատ մարդիկ չեն կրում սովորական դիմակներ, այստեղ մարդիկ անկեղծ են:
«Արձագանք» ծրագիրը նպատակ ուներ ներկայացնել փառատոնի ընթացքում ցուցադրված  լավագույն նմուշները`ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով տեսնել ու քննարկել լուսանկարների միջոցով ներկայացաված  մարդասիրական, թեմաներն ու կոչերը: Ցուցահանդեսին մասնակցեցին Հայաստանի տարբեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև  հյուրեր արտերկրներից:
Հայ և օտարերկրացի այցելուների կողմից «Արձագանք» ծրագիրը դրական ընդունվեց, կազմակերպվեցին հոգևոր ուղերձների վերաբերյալ լուսանկարների քննարկումներ: Փառատոնի կազմակերպիչների համար հատկանշական էր «Արձագանք» ցուցահանդեսը կազմակերպել հենց Հաղարծնի վանքային համալիրում , քանի որ նման հոգևոր կենտրոններում և քաղաքային աղմուկից կտրված վայրերում մարդիկ կարող են իսկապես հաղորդակից լինել հոգևոր արժեքներին և ըմբռնել մարդասիրություն քարոզող ստեղծագործությունները:

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.