Բազմաժանր համերգներ. Ռոքից՝ դասական, ջազից՝ ազգագրական

Արդի արվեստի և դասական մշակույթի համադրություն՝ «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:


«Ֆրեսկո-2016»

2016 թվականին Ֆրեսկոյի շրջանակներում Տավուշի մարզում և Կարապի լճի տարածքում կազմակերպվեցին բազմաժանր համերգներ. ազգային՝ Մրրոն ու «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը, Նուբար ավանդական երգի-պարի համույթը և «Ալեքսանդրապոլ oրչեստրա» ռոք խումբը:


«Ֆրեսկո-2015»

2015 թվականի համերգային ծրագրում ընդգրկված էին տարբեր ժանրերի կատարողներ, ովքեր սիրված և ընդունված են   տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի կողմից: Փառատոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Կարապի լճում, ելույթ ունեցան Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, «Որդան Կարմիր» ռոք խումբը և «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը: Հաջորդող փառատոնային 2 օրը ևս սկսվեցին համերգային ծրագրով և իրենց կատարումներով փառատոնին միացան Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը, ջազ երգչուհի Աստղիկ Խերանյանը, ովքեր իրենց կատարումներով հերթական փառատոնային օրվա սկիզբ հայտարարեցին: Իսկ Ֆրեսկոյի  փակման արարողության և մրցանակաբաշխության ընթացքում, որը անց կացվեց  Էջմիածնում՝ Մայր աթոռի բակում, ելույթ ունեցան Նուբար ավանդական երգի-պարի համույթը, «Օվսաննա» երգչախումբը և «Զանգակներ» համույթը՝ գեղարվեստական ղեկավար՝ Շահե Քեշիշյան:


«Ֆրեսկո-2014»

«Ֆրեսկո 2014»-ը փառատոնի նոր ձևաչափով ներկայացավ հանրությանը և համատեղելով արդի արվեստն ու ֆիլմերը, յուրաքանչյուր փառատոնային օրվա մեկնարկը հայտարարում էր համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան Վահե Հայրապետյանը խուլերի համայնքի հետ, կատարեց փառատոնի հիմնը՝ «Մեծ հեքիաթ» հեղինակային երգը` Երվանդ Երզնկյանի գործիքավորմամբ: Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև «Որդան Կարմիր» ռոք խումբը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Նուբար ավանդական երգի-պարի համույթը և ջազ երգչուհի Աստղիկ Խերանյանը: 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.