Հունվարի 31 –ից փետրվարի 3 –ը Մոսկվայում կայացավ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի անդրանիկ «Արձագանք» ծրագիրը: Փառատոնի բացման արարողությունից հետո 3 օր շարունակ փետրվարի 1-3-ը ցուցադրվեցին Ֆրեսկո 2014-ի և 205-ի լավագույն ֆիլմերը:

Յուրաքանչյուր օրվա ավարտին հանդիսատեսը հնարավորություն ուներ քվեարկելու և իր գնահատականը տալու տվյալ օրը ցուցադրված ֆիմերին:

Քվեարկության արդյունքում առանձնացան 3 լավագույն ֆիլմ և ևս մեկը որպես ամենաքննարկված ֆիլմ: Մրցանակակիր ֆիլմերն են.

ԱՌԱՋԻՆ ՏԵՂ: «Կյանքը սկսել նորից» Իվան Տվերդովսկի, Ռուսաստան
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ: «Խավարում» Արա Երնջակյան, Հայաստան
ԵՐՐՈՐԴ ՏԵՂ: «Աստծո Պարգև» Սոֆյա Գեվեյլեր, Ռուսաստան
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ: Ամենաքննարկվող ֆիլմ «Աստված երկնքում է» Ջանլուկա Սոդարո, Իտալիա

 

Betanet Company
Copyright © 2013 - 2018. Fresco International Festival. All Rights Reserved.