• Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

2016

Ղևոնդ Վարդապետ «Այֆոնագրաֆիա» - Ցուցահանդես-վարպետության դաս 2016

«Ֆրեսկո»-ի շրջանակներում կազմակերպվել է ցուցահանդես-վարպետության դաս, Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ ԵրուսաղԷմ» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նա լուսանկարում է ոչ թե ֆոտոխցիկով, այլ հեռախոսով: Հենց այս թեմային էր վերաբերում հանրության և վիրտուալ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հոգևորականի «Այֆոնագրաֆիա» թեմայով վարպետության դասը:

Ցուցահանդես-վարպետության դաս՝ Դմիտրի Բրիկման «Հայաստանի աչքերն` իսրայելացու աչքերով» 2016

Փառատոնի ծրագրում  նշանակալի իրադարձություն էր իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի լուսանկարների ցուցահանդեսը: Հայտնի լուսանկարիչը Հայաստան էր բերել իր` «Հայաստանի աչքերն` իսրայելացու աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները ստեղծվել են հեղինակի` 2015 թվականին Հայաստան կատարած այցելության ժամանակ: «Եվ ինչ կարող էի անել, եթե ոչ` ստեղծել «Հայաստանի աչքերը» ֆոտոպատմությունը, եթե խորտակվեցի ես այդ աչքերում», - խոստովանում է լուսանկարիչը: 

Ֆրեսկո փառատոնի «Արձագանք» ծրագիրը Մոսկվայում 2016

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում կայացավ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի «Արձագանք» ծրագիրը: Այսպսիով՝ ընտրելով Մոսկվան, որպես մշակութային խաչմերուկ և սփյուռքում որպես ամենահայաշատ քաղաք, 4 օր իրականացվեց փառատոնը: Ծրագիրը  նպատակ ուներ ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդների ն Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նպաստել հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման, ազգային ինքնության ամրապնդմանը:

Ֆրեսկո փառատոնի «Արձագանք» ծրագիրը Հաղարծինում 2016

Հաղարծինի վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային  փառատոնի «Արձագանք» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում վանական համալիրի սեղանատանը ներկայացվեցին Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր, աստվածաբանական գիտությունների թեկնածու հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Հայ ԵրուսաղԷմ» և իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Հայաստանի աչքերը իսրայելացու աչքերով» ֆոտոշարքերը: Հատկանշական էր «Արձագանք» ցուցահանդեսը կազմակերպել հենց Հաղարծնի վանական համալիրում, քանի որ նման հոգևոր կենտրոններում և քաղաքային աղմուկից կտրված վայրերում մարդիկ կարող են իսկապես հաղորդակից լինել հոգևոր արժեքներին և ըմբռնել մարդասիրություն քարոզող ստեղծագործությունները:



© 2014 - 2024. Fresco.Am. All Rights Reserved. Website by Betanet Co.