2017թ. փառատոնի խորհուրդը

Արամ Սուքիասյան
Ռեժիսոր, սցենարիստ

1993-98 թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: 1998-2000թթ. ծառայել է  ԼՂՀ զինված ուժերում: 1998-2000 թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-2002 թթ.` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 
2001-2002 թթ. եղել է Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը: «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերն է: 
2001 և 2004 թթ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004 թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006 թ.-ին` մեդալի, 
2010 թ.-ին` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 
2012 թ.-ին` արժանացել է Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և ՀՀ վարչապետի մեդալակիր է: Միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի «Ոսկե Պրահա» մրցանակակիր է: 
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: 


Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ծնվել է 1979 թ. ք. Երևանում, Հայաստան: 1997-2002 թթ. հոգևոր ուսումնառությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2003 թ. փետրվարի 27-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:
2005-2008 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է ծառայության Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմ` որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ:
2008թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:
2009 թվականից համատեղության կարգով նշանակվել է Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանի Հայաստանի համակարգող և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տեսուչ, 2012 թվականից նաև Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի «Էօրնեկեան» մանկապարտեզի հոգևոր տեսուչ:
2014թ. նոյեմբերի 16. եպիսկոպոսական աստիճան՝ Ն.Ս.Օ.Տ.Տ  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
2015 թվականից նախագահում է Երևանի Գ. Էմինի թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհուրրդը:


Դմիտրի Բրիկման 

Բրիկման Դմիտրի ծնվել է Սովետական Միությունում՝ Լենինգրադ քաղաքում՝ Կարլ Մարքս պողոտայում: Հայտնի պատմական հանգամանքների բերումով այս երեք անվանումները հերթականությամբ, սակայն բավականին արագ անհետացան աշխարհագրական քարտեզներից: Այդ իսկ պատճառով նրա ծննդավայրի վերաբերյալ պարզ հարցը, որպես կանոն, վերածվում է փոքրիկ պատմական դասի: 1991 թվականից բնակվում է Իսրայելում: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել բավական հասուն տարիքում, երբ նա, տեսնելով անկրկնելի Երուսաղեմը, հասկացավ, որ իր տեսածը պետք է ինչ-որ կերպ վերաձևակերպել և ըմբռնել: Հենց ֆոտոխցիկն էլ եղավ ըմբռնման այդ սարքը: Հաջորդիվ գործընթացը նմանվեց գլորվող ձնագնդի և առաջին հայացքից անհամատեղելի թվացող առարկաները սկսեցին փոխկապակցվել` այդ կերպ, կարծեք, հասնելով այդ տարօրինակ ձևակերպման նշաձողին՝ «տեսնել տեսածը»: Այդպես լույս տեսան «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ»,  վերնագիրը կրող ֆոտոալբոմը և մյուս գործերը:


Աշոտ Գևորգյան
ռեժիսոր, դերասան

1985 թ.-ին ավաարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 
Մասնագիտությամբ ռեժիսոր է, շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է: 
Աշոտ Գևորգյանը ոլորտում աշխատում է նաև որպես դերասան, նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում:

 

 


Հակոբ Աբրահամյան

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ հիմնադիր նախագահ: Անդամակից մի շարք հասարակական կազմակերպությունների ու հանձնաժողովների, որոնց թվում են «Միավորված ազգերի կազմակերպության հայկական ընկերակցություն», «Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA Armenia): Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի անդամ:

  


Հարություն Բալասանյան

1984թ-ից աշխատել է Երևանի 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես բժիշկ-օրդինատոր, իսկ այնուհետ, որպես մանկաբույժ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի Դարակերտի գյուղական բժշկական ամբուլատորիայում: 1987 – 1993թթ աշխատել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում` որպես ինֆեկցիոնիստ-մանկաբույժ: 1993-2001թթ ղեկավարել է Մասիսի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքը: 2003թ - առ այսօր աշխատում է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում` որպես մանկատան տնօրեն: Ստացել է հետևյալ պարգևները. ՀՀ նախագահի կողմից Մովսես Խարենացու շքանշան և ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից Պարույր Սևակի շքանշան:

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.