Սոցիալական ծրագրեր

Ֆրեսկոն բաց է յուրաքանչյուրի համար

Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են Ֆրեսկոյի կազմակերպչական աշխատանքներում:

Կարապի լճի տարածքում 2015թվականին կայացավ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նվիրված ծրագիր, որտեղ ներկա գտնվեցին Հայաստանի վետերանները և Բելառուսից ժամանած «Wargaming ընկերության» ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան վետերաններին նվիրված ֆիմերի դիտում և քննարկում: Փառատոնին մասնակցեցին «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը, Խարբերդի մանկատան երեխաները:

2014թվականի Ֆրեսկո փառատոնի վրանային ճամբարին մասնակցեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության անդամները: Ֆրեսկո 2014 թվականի բոլոր միջոցառումները ընթացան սուրդոթարգմանությամբ: Բացման արարողությանը հնչեց Վահե Հայրապետյանի Հեքիաթ հեղինակային երգը, խուլերի և կոմպոզիտորի կատարմամբ: Հայաստանում անցկացվող միջոցառումներին խուլերի համյանքի վերջին տարիների ակտիվությունը վառ ապացույցն է, որ նրանք հասարակության լիարժեք անդամ են և օժտված են հատկապես ստեղծագործական տաղանդով: 

Փառատոնի հուշանվերների՝ մոմերի պատրաստմանը մասնակցեցին խուլերի համայնքը, իսկ փառատոնի մրցանակները պատրաստում են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.