Ճամբար

Սիրելու առաջին քայլը ճանաչելն է:

Իր տեսակով Հայաստանում եզակի այս ճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների համար ընտրվում է  Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կինոարշավի մասնակիցները ծանոթանում են հուշարձաններին, տեղի նիստուկացին, շփվում են բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:


«Ֆրեսկո ճամբար - 2016 Տավուշի մարզ –  Հաղարծին»

2016 թվականի կինոճամբարը անցկացվեց Տավուշի մարզի Հաղարծնի վանքային համալիրի տարածքում:
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական է Տավուշի մարզի Հաղարծնի վանքային համալիրը:

Եռօրյա ճամբարը հագեցած էր բացօթյա կինոդիտումներով, վարպետության դասերով, մշակութային տարաբնույթ միջոցառումներով: Անցկացվեցին նաև հանդիպում-քննարկումներ փառատոնի արտերկրից ժամանած և տեղացի հյուրերի մասնակցությամբ:


«Ֆրեսկո ճամբար - 2015 Շիրակի մարզ – Հառիճ՝ Հառիճավանք»

Ֆրեսկո միջազգային փառատոնի 2015 թվականի վրանային կինոճամբարն անցկացվեց Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրում, որին մասնակցեց շուրջ 200 մասնակից:
Նախքան ֆիլմերի ցուցադրությունը ասեղնագործ Անահիտ Կարապետյանը անցկացրեց ասեղնագործության դաս և ցուցադրեց Հայ Առաքելական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող ասեղնագործված աշխատանքները՝ պատմեց դրաց նշանակության և խորհուրդների մասին: Որին հաջորդեց ավազե շոու հոգևոր երաժշտության ներքո և վարպետության դաս նկարչուհի Դարիա Կոտյուխի հետ, ով ժամանել էր Սանկտ  Պետերբուրգից:


«Ֆրեսկո ճամբար - 2014 Լոռու մարզ – Օձուն, Ախթալա»

2014 Ֆրեսկո միջազգային փառատոնի շրջանակներում վրանային կինոճամբարը տեղի ունեցավ Օձունում և Ախթալայում: Երկու օր շարունակ եկեղեցու պատին տեղադրված կինոէկրանի շուրջն էին համախմբվել տարբեր տարիքի, մասնագիտության, ինչպես նաև սոցիալական խմբերի բազմաթիվ երիտասարդներ և փառատոնի արտասահմանյան հյուրերը: Ամբողջ ծրագիրը ընթացավ սուրդոթարգմանությամբ:  Փառատոնի կազմակերպիչները նպատակն է  նաև ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի պատմամշակութային կոթողների պահպանման և վերականգնման խնդիրների վրա:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.