Հոգևորը և Արվեստը

Երուսաղեմի հայ միաբանը լուսանկարներով ներակայացնում է Տերունի սրբավայրերը

Շողակաթ հեռուստաընկերության անդրադարձը Ֆրեսկո փառատոնին.

«Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվել է Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հայ Երուսաղեմ» խորագրով:

Կարդալ ավելին

Ֆրեսկոյի «Արձագանք» ծրագիրը Մոսկվայում

Հունվարի 31 –ից փետրվարի 3 –ը Մոսկվայում կայացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի անդրանիկ «Արձագանք» ծրագիրը: Այդ օրերի ընթացքում մոսկվայաբնակ հայերը դիտեցին տասից ավելի խաղարկային և վավերագրական ֆիլմեր Իտալիայից, Իսպանիայից, Ինդոնեզիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ  Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջունեց փառատոնի կազմակերպիչներին, ովքեր ժամանել էին Երևանից և բարի երթ մաղթեց փառատոնին, նշելով, որ այն անշուշտ իր ուրույն տեղը կզբաղեցնի և նորանոր աջակիցներ ու ընկերներ ձեռք կբերի թե Հայաստանում, թե Մոսկվայում:

Կարդալ ավելին

«Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի կազմակերպիչներին:

Կաթողիկոսի նստավայրում նրանց ուղեկցում էին Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու, փառատոնի հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Հանդիպման սկզբում Վարդան Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Ֆրեսկո» փառատոնի արձանագրած հաջողությունները` ուրախությամբ փաստելով նաև, որ այն անցկացվել է Հառիճավանքում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 

Կարդալ ավելին

Հարցազրույց Կատյա Մալատեստայի հետ

Հաղթահարելով անգլո-իտալա-հայ-ռուսական լեզվական արգելքը՝ ինձ հաջողվեց զրուցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի կինոփառատոնի պատվավոր հյուր Կատյա Մալատեստայի հետ: Վերջինս մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման ոլորտում առաջատար մասնագետներից մեկն է, ավելի քան տասը տարի է, ինչ տարբեր հեղինակավոր հրատարակություններում գիտական հոդվածներ և հատուկ նյութեր է գրում, այժմ աշխատում է Իտալիայի Տրենտո քաղաքի Պատմական և մշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման կենտրոնում: 2008 թվականը կարևոր իրադարձությամբ նշանավորվեց իտալուհու մասնագիտական կյանքում: Նա գլխավորեց մեր փառատոնին նման «Կրոնն այսօր» (Religion Today) կինոփառատոնը, որը նվիրված է կրոնի և կինոյի միջև երկխոսությանը և ժամանակակից աշխարհում դրանց փոխհարաբերություններին:

Կարդալ ավեին

 

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.