24/Հավատով խոստովանիմ

Երկու զուգահեռներ…Երկու հոգիներ…Երկու երկխոսություն…Երկու աշխարհ… Վանք և քաղաքային եռուզեռ…

Որպես հիմք ընդունելով Հայ Առաքելական Եկեղեցու հայրերից մեկի` Ներսես Շնորհալու “Հավատով խոստովանիմ” աղոթքը` ֆիլմում տարվում են երկու տարբեր իրականությունների զուգահեռներ, երկու երկխոսություն Աստծո հետ: Ներկայացվում է մարդկային իրարանցումից հեռու ապրող մի վանական և ակտիվ քաղաքային կյանքով ապրող մի մարդ: Սակայն նրանք երկուսն էլ միևնույն աղոթքն են ուղղում Աստծուն: Աղոթքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն կազմված է 24 տներից, այսինքն`օրվա յուրաքանչյուր ժամ ունի իր աղոթքը: Հոգու զորեղ ուժը աղոթքն է: Անկախ այն բանից, թե ով ես դու և որտեղ ես գտնվում, աղոթքը Աստծո հետ հաղորդակցվելու քո միակ միջոցն է:

Betanet Company
Copyright © 2013 - 2017. Fresco International Festival. All Rights Reserved.