«Միասին կարող ենք» և «Խճանկար» ներառական մշակութային ծրագրերը
իրականացվել են ՀՀ Կոտայքի մարզի ք. Աբովյանում, ՀՀ Արմավիրի մարզի ք. Մեծամորում, ՀՀ Շիրակի մարզի ք. Գյումրիում և ՀՀ Տավուշի մարզի ք. Իջևանում և ք. Երևանում:
Այս երկու ծրագրերի առաքելությունն էր նպաստել ՀՀ –ում ներառական հասարակության զարգացմանը, կոտրել կարծրատիպերը հաշմանդամ անձանց մասին, վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը: Այցերի ընթացքում ցուցադրվեցին և քննարկվեցին ֆիլմեր, որոնք վեր էին հանում միջազգային ներառական փորձը, քարոզում էին մարդասիրություն, հավասարություն, համարդկային արժեքներ, տեղի ունեցան հանդիպում քննարկումներ նաև տեղի երիտասարդների հետ: