• Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի կազմակերպիչներին:

Կաթողիկոսի նստավայրում նրանց ուղեկցում էին Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու, փառատոնի հոգևոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Հանդիպման սկզբում Վարդան Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Ֆրեսկո» փառատոնի արձանագրած հաջողությունները` ուրախությամբ փաստելով նաև, որ այն անցկացվել է Հառիճավանքում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 

Հուլիս 15,2015


© 2014 - 2025. Fresco.Am. All Rights Reserved. Website by Betanet Co.