«Հավատն առանց սահմանների» միջազգային ֆոտոցուցահանդես 2015
Երկխոսություն լուսանկարների լեզվով
Մշակութային այս նախաձեռնությունը երկխոսության աննախադեպ առիթ է, որը Հայաստանը արժանիորեն դարձնում է արդիական շփումների խաչմերուկ` ներկայացնելով մարդասիրություն քարոզող աշխարհի ստեղծագործությունների լավագույն նմուշները:
Փառատոնի շրջանակներում տեղի ուենցավ «Հավատն առանց սահմաների» խորագրով բացօթյա ֆոտոցուցահանդեսը: Ֆոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին մի քանի լուսանկարիչների աշխատանքներ:
Դմիտրի Բրիկմանը Իսրայելից, ներկայացրեց «Երուսաղեմը պարզապես քաղաք չէ» խորագրով ֆոտոշարքը, որը 4 օր շարունակ բացօթյա ցուցադրության էր դրված Երևանի սրտում՝ Կարապի լճի մոտ:
Գրիգոր Եփրեմյանի լուսանկարները, որոնք արված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլ 24-ին տեղի ունեցած Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ընթացքում: Նրա լուսանկարները ևս իրենց ուրույն տեղը գտան Կարապի լճի տարածքում:
Տաթևիկ Մելքոնյանը ներկայացրեց «Հոգևոր Հայաստանի խոնարհված սրբությունները» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը ցուցադրվեց Հառիճավանքում՝ փառատոնի շրջանակներում անցկացվող վրանային ճամբարի ընթացքում:
Կատալոգ-2015
https://issuu.com/frescofestival/docs/____2015