Անվանումը՝ ‹‹Ֆրեսկո›› արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն
Առաքելությունը
Ֆրեսկո փառատոնի առաքելություն է համաշխարհային մարդասիրական ֆիլմերի, լուսանկարների, մշակութային նմուշների ցուցադրությունը է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
Կազմակերպման վայրը և ժամկետը
Փառատոնի բացումը տեղի կունենա Հայաստանում 2021թ օգոստոսին:
Փառատոնի հիմնական նպատակները
- հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների վերահաստատմանը
- միջազգային և միջկրոնական հանդուրժողականության տարածումը
- հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծումն ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը` որպես սոցիալ - մշակութային կարևոր գործոն
- մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը, մասնագիտական փորձի փոխանակումը
- Հայաստանում տուրիզմի զարգացման նպաստումը:
Փառատոնի հիմնադիրները
«Ծիածան›› սոցիալական ՀԿ և «Ֆորմիկա Արտ» ընկերություն
Փառատոնի կազմակերպիչները
Փառատոնն արդյունավետ կազմակերպելու և առաքելությունն իրականացնելու նպատակով հաստատվել է տնօրինություն, որի կազմում են՝ նախագահ, տնօրեն, հոգևոր խորհրդատու և հոգաբարձուների խորհուրդ:
Ֆիլմերի, լուսանկարների, ավանդական երաժշտական խմբերի նախնական ընտրության համար հաստատվում է ընտրական հանձնաժողով:
Ծրագիրը
Փառատոնի ծրագիրն ընդգրկում է ֆիլմերի, ֆոտոցուցահանդեսի և միջազգային ավանդական երաժշտության համերգի բաժիններ: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն մարզային ճամբար, համերգներ, վարպետության դասեր, հանդիպումներ, կլոր սեղաններ և այլ միջոցառումներ:
Կազմակերպիչները կարող են փոփոխել փառատոնի անցկացման ժամկետները, վայրը և միջոցառումները: (Այս կանոնը պարտադիր է բոլոր մասնակիցների համար):
ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Փառատոնում կարող են ընդգրկվել աշխարհի այն ֆիլմերը (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային և այլ), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզում` խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները, երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, որոնք առողջ ապրելակերպի և դրական աշխարհայացքի մասին են:
Մրցութային Ֆիլմերը պետք է պատրաստված լինեն 2019թ. հունվար ամսից հետո:
Ներկայացված ֆիլմերը չպետք է հասանելի լինեն համացանցում
Ներկայացված ֆիլմերում պետք է բացակայեն
- Տեսարաններ և սյուժետներ, որոնք վիրավորում են կրոնական զգացմունքները (տարբեր կրոնների)
- Դաժանության և բռնության տեսարաններ
- Գովազդ պարունակող տեսարաններ
- Սյուժեներ, որոնք նպաստում են թմրամիջոցների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանը
- Էրոտիկ տեսարաններ
Մրցանակները
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում`
Լավագույն ուղերձ «Հավատ»
Լավագույն ուղերձ «Հույս»
Լավագույն ուղերձ «Սեր»
Լավագույն ուղերձ «Խաղաղություն»
Լավագույն ուղերձ «Քաջություն»
Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»
Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»
Լավագույն ուղերձ «Մեր օրերի հերոսը»
Ժյուրին գնահատում է մրցութային ծրագրում ընտրված ֆիլմերը:
Ժյուրին կարող է ավելացնել անվանակարգ ըստ իր հայեցողության:
Բոլոր մասնակիցներին կշնորհվեն հուշանվերներ և դիպլոմներ, ըստ վերը նշված ավանակարգերի: Բոլոր այն ֆիլմերի մրցանակաները, որոնց ներկայացուցիչը ներկա չի եղել այն ստանալու համար, կուղարկվեն փոստային ծառայության միջոցով և ստացողը ինքը պետք է հոգա այդ ծախսերը:
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարում է նախընտրական հանձնաժողովը: Ընտրական հանձնաժողովը ընտրվում է փառատոնի կազմակերպիչների կողմից:
Փառատոնի ֆիլմերի ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը Մասնակիցներին բաժնում:
Նախնական ընտրության համար ֆիլմերն ընդունվում են մինչև 2021թ. ապրիլի 30-ը:
Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները հայտնի կդառնան 2021թ. մայիսի 30-ին:
Ընտրված ֆիլմերի ցուցադրման տարբերակը պետք է ներկայացվի մինչև 2021թ. հունիսի 20-ը:
Փառատոնի կազմակերպիչները երաշխավորում են, որ ֆիլմերը չեն փոխանցվի որևէ մեկին շահույթ հետապնդելու նպատակներով: Փառատոնի տնօրինությունն իրավունք է վերապահում ֆիլմերից կադրեր և ֆոտոներ օգտագործել փառատոնի գովազդի նպատակով:
«Ֆրեսկո» փառատոնը շահույթ չհետապնդող նախագիծ է, բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու: