• Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ժյուրի

Ժյուրի 2020

Առնալդո Կազալի (Իտալիա) 

Մասնագիտությամբ լրագրող է: Ավարտել է Հռոմի՝ «Լա Սապիենցա» համալսարանի միջնադարյան պատմության ֆակուլտետը: Աշխատում է Տերնի քաղաքի Աստվածաբանական և պատմա-հասարակագիտական ուսումնասիրությունների ինստիտուտում և հանդիսանում է «Մարդիկ և կրոնները» Տերնիի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն: Համագործակցում է «Միջնադարյան փառատոն»-ի, Ընտանեկան հարցերով՝ հայրապետական խորհրդի,  ինչպես նաև որոշ ամսագրերի հետ, ինչպիսիք են՝ “BenEssere – la salute con l’anima e Worldpass.it”: Հրատարակել է թատերական պիես՝ «Տաղասացը Ասսիզիից», հարցազրույցների շարք՝ «Երկնքի և երկրի միջև. կինո, արվեստագետներ և կրոն», պատմավեպ՝ «Վալենտին. սիրահարված սրբի գաղտնիքը»:


Հայր Մարեկ Լիս (Լեհաստան)

Հայր Մարեք Լիսը Լեհաստանի Օփոլ քաղաքի կաթոլիկ եկեղեցու քահանա է, Օփոլի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի պրոֆեսոր և փոխդեկան։ Նիսայում (Լուբլին) և Փարիզում իր աստվածաբանական ուսումնասիրություններն ավարտելուց հետո ուսումը շարունակել է հասարակական հաղորդակցությունների ֆակուլտետում։ Մարեք Լիսը  հեղինակել է գրքեր և հոդվածներ նվիրված աստվածաբանական ուսմունքին՝ կինոյում. «100 աստվածաշնչյան ֆիլմ» (Կրակով 2005), «Քրիստոֆ Զանուսի. Աստվածաբանական ուղեցույց» (Օփոլ 2015) և այլն: Մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Բրատիսլավա, Կանն, Ֆրիբուրգ, Վարշավա, Երևան): SIGNIS-ի լեհական մասնաճյուղի նախագահն է: 2016 թվականից հանդիսանում է Վրոցլավի՝ «Նիեպոկոլոնով» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար: Համագործակցում է Զամորսկի՝ «Սակրոֆիլմ» կինոփառատոնի հետ (Լեհաստան):


Կատյա Մալատեստա (Իտալիա)

Կատյա Մալատեստան Պիզայի համալսարանի «մշակութային ժառանգության պահպանում» ֆակուլտետն ավարտելուց հետո դարձել է գիտությունների թեկնածու տեսողական արվեստի պատմության մեջ։ Նա «Տրենտինո» ասոցացիայի պատմական գիտությունների ուսումնասիրման անդամ է։ Ներկայացնում է Տրենտինոյի ինքնավար շրջանը միջազգային համագործակցության կենտրոնի կառավարման խորհրդում և հանդիսանում է Տրենտինո խաղաղության և մարդու իրավունքների համաժողովի փոխնախագահը։ Դասավանդում է կինոարվեստ, երաժշտություն և կրոն Տրենտոյի Ռոմանո Գվարդինիի անվան կրոնի ուսմունքի ինստիտուտում և համագործակցում է Տերնիի և «Կրոնն այսօր» կինոփառատոների հետ, որտեղ գեղարվեստական ղեկավար էր 2008-2017 թվականներին, նույն կերպ համագործակցել է Սալեսիանական միապետական համալսարանի և, Բրունո Կեսսլերի հիմնադրած, Տրենտոյի կրոնական գիտությունների ինստիտուտի հետ։ Համագործակցում է նաև SIGNIS՝ Կաթոլիկ աշխարհի հաղորդակցման ասոցացիայի հետ, որը հաստատված է աշխարհի ավելի քան 140 երկրներում և 2017-ին որպես ներկայացուցիչ հանդես է եկել Թեհրանի «Ֆաջր» կինոփառատոնի միջկրոնական ժյուրիում, իսկ 2018-ին «Սան Սեբաստիանի» միջազգային կինոփառատոնի ժյուրիում։


Տամարա Ցոցորյա (Ռուսաստան)

1989-ին ավարտել է Յարոսլավի պետական թատրոնի համալսարանը: «Cinema without makeup» (Կինոթատրոնը առանց դիմահարդարման) հեռուստատեսային ֆիլմերի ցիկլի պրյոդուսեր և տնօրեն: NTV-Plus  հեռուստաընկերության կինոնախագծի մասին համակարգող և կադրերի հեղինակ: Արվեստի և մշակույթի օրագրերի տնօրեն և ներկայացուցիչ: Կինոթատրոնի, «Ռադիո Մայակ 24» և «Ռադիո Մայակ» ռադիոների մասին տեսարանների հեղինակ: Նաև նկարահնվել է ֆիլմում:

-


Հայր Եվգենի Գլազունով (Ռուսաստան)

1994թ-ից Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա։ «Սախալին՝ ուղղափառ» հեռուստահաղորդման հիմնադիր-հաղորդավար։
1996թ-ից Ռիբինսկում «Հայրերի տուն» հաղորդման հեռուստահաղորդավար։ Մի շարք վավերագրական ֆիլմերի համապրոդյուսեր և մասնակից։2014թ-ից «Լույս աշխարհին» երիտասարդական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ժյուրիի մշտական անդամ։ 2019թ-ից փառատոնի նախագահ։

-


Տաթևիկ Այվազյան (Միացյալ Թագավորություն)

Տաթևիկ Այվազյանը լոնդոնաբնակ կինոռեժիսոր և վարիչ է։ Անցյալ տարի մասնակցել է Ֆրեսկո փառատոնին՝ ներկայացնելով «Տանիել» կարճամետրաժը՝ լոնդոնյան «Rebel Republic» կազմակերպության արտադրությամբ։ Տաթևիկը պատասխանատու էր ֆիլմի բանաստեղծական ուղղության համար, որը հիմնված էր հայ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին օրերի և մահվան վրա։ Նա այժմ աշխատում է Այրիս Մյորդոկի «Իտալուհու» և այլ նախագծերի սցենարների վրա հիմնված ադապտացիաների վրա։ Տաթևիկը նաև Լոնդոնի Հայ Հիմնարկի ղեկավարն է, որը արվեստի և մշակութային բարեգործական հաստատություն է։


Վլադիսլավ Ռոբսկի (Ուկրաինա)

2012թ-ից հանդիսանում է «Պոկրով» միջազգային ուղղափառ կինոփառատոնի ծրագրերի ղեկավար: 2015թ-ին ավարտել է Վարշավայի  «Wajda» դպրոցը, իսկ 2018թ-ին՝ «Studio Prob & Script PRO»-ն՝ կինոռեժիսորի մասնագիտությամբ: Բարձրագույն կրթությունը ստացել է Կիևի՝ Ի. Կ. Կարպենկոյի անվան արվեստի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանում: Զբոսաշրջության գծով մարզիչ-պարամեդիկ, թեթև ատլետիկայի և ֆուտբոլի մագիստրոսի թեկնածու: Հեղինակել է բազմաթիվ փաստագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ Ուկրաինայում: Ամուսնացած է, ունի որդի:


Արմին Էբրահիմի (Իրան)

Սովորել է գրաֆիկա և ռեժիսուրա։ 19 տարեկանում սկսել է իր մասնագիտական կարիերան որպես կինոքննադատ, գրելով կինոյի մասին հոդվածներ, Իրանի ամենահեղինակավոր թերթերի և ամսագրերի համար։ Այնպիսի ամսագիր, ինչպիսին է «Կինո ամսագիր»-ը և այնպիսի թերթեր, ինչպիսիք են «Shargh Daily», «Etemaad» թերթը և «Թեհրանն այսօր»-ը։ Շուտով Արմինը դարձավ «Իրանական երիտասարդական միության» Bandar-e-anzali’s ճյուղի անդամ և ներկայումս դասավանդում է կինոքննադատություն և կինոյի պատմություն։ Ստեղծել է 3 կարճամետրաժ ֆիլմ:


Բեատա Գոլենսկա (Իտալիա)

Մասնագիտությամբ բանասեր-թարգմանիչ է: Ավարտել է անգլիական և իռլանդական գրականության ֆակուլտետը: Աշխատում է Եվրոպական հանձնաժողովում և որպես PR պատասխանատու «Մարդիկ և կրոնները» Տերնիի կինոփառատոնում: Համագործակցում է տարբեր հասարակական կառույցների, մշակութային կազմակերպությունների և դեսպանատների հետ: Ինչպես նաև ունի աշխատանքային փորձ դիվանագիտական, վարչական և հաղորդակցության ոլորտներում:

-


Սիմոնե Սեմպրինի (Իտալիա)

Ավարտել է «համակարգչային գիտություն» ֆակուլտետը և ստացել համակարգչային ճարտարագիտության գիտությունների թեկնածուի աստիճան Պիզայի համալսարանում։ Ներկայումս աշխատում է մի մեծ ՏՏ ընկերույթունում որպես հեռախոսային ինժեներություն բաժնի ղեկավար։ 2005 թվականից ներգրավված է եղել «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի աշխատանքներում, սկզբից որպես տեխնիկական հարցերով խորհրդատու, այնուհետև որպես ծրագրավորող և 2018 թվականին նշանակվել է որպես փառատոնի կազմակերպչական հարցերով ասոցացիայի նախագահ, ներկա պահին նա նույն ասոցացիայի փոխնախագահն է ու համագործակցում է «Տերնիի» կինոփառատոնի հետ։ Սիմոնեն իր ներդրումն է ունեցել հոգևոր ֆիլմերի փառատոների ռեժիսորների համաշխարհային համագումարին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում, Բլանկերնայի Ուսումնասիրույթյունների կենտրոնի գիտական կոորդինացմամբ և Կատալոնիայի Կառավարության կրոնական գործերի գլխավոր վարչության աջակցությունամբ, և որպեսզի այս կարևոր ցանցային փորձը շարունակական լինի, համագործակցել է 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած երկորդ համաշխարհային ժողովին, որի ընթացքում էլ նշվել է «Կրոնն այսօր» կինոփառատոնի քսաներորդ տարելիցը, ինչպես նաև 2018-ի նոյմեբերին Տերնիում տեղի ունեցած նախաձեռնության երրորդ հրատարակությունը։


Նոնա Սիսակյան (Բելառուս)

Պրոդյուսեր Նոնա Սիսակյանը զբաղվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի (Հայրենական մեծ պատերազմի) փաստագրական նյութերի հետազոտությամբ և հավաքագրմամբ: Նոնա Սիսակյանը կինոարտադրության ոլորտում է 2002 թվականից: Հեռուստատեսային հանրաճանաչ նախագծերի և վավերագրական ֆիլմերի, տեսահոլովակների և գովազդների հեղինակ է: 2014թ-ից որպես պրոդյուսեր աշխատում է «Ուորգեյմինգ» կազմակերպությունում, որտեղ զբաղվում է Հայրենեկան մեծ պատերազմի վերաբերյալ վավերագրական հոլովակների ստեղծմամբ:


Տեր Համբարձում Դանիելյան(Հայաստան)

2002-2007 թվականներին սովորել եմ Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա 2008-2009 թվականներին ուսումս շարունակել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և ավարտել: 2008թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել եմ սարկավագ: 
2010թ. հոկտեմբերի 31-ին ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել եմ ամուսնացյալ քահանա: Ծառայում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես Մայր Աթոռի Ինտերնետային ծառայությունների գրասենյակի տնօրեն:


Անաստասիա Ռոբսկայա (Ուկրաինա)

Մասնագիտությամբ հոգեբան է: Ավարտել է Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանը: Կիևի «Պոկրով» միջազգային ուղղափառ կինոփառատոնի ադմինիստրատոր և ֆիլմերի ընտրող հանձնաժողովի անդամ է: «Հայացք դեպի մշակույթ» հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ: Ամուսնացած է, ունի որդի:

-


Կարեն Մնացականյան (Հայաստան)

1991-ին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին, ավարտել՝ 1996 թվականին: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, Երկիր մեդիայում, ֆիլմեր է նկարահանել Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով: Եղել է տպագիր մամուլում, գլխավոր խմբագիր՝ «Ճառագայթ» պատանեկան ամսագրում: «Երկիր» օրաթերթի տնօրեն: Ներկայումս աշխատում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում՝ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ: Դասավանդում է նաև պատմություն ավագ դպրոցում: 


Իրինա Յաղուբյան (Հայաստան)

2000թ-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեֆեկտալոգիայի ֆակուլտետը: 
2000թ-ից աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո գտնվող Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն:

-


Մանյա Ղազարյան (Հայաստան)

Սովորել է բանասիրություն Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1981թ-ից, Հեռուստառադիոպետկոմում նախ՝ որպես  լրագրող, ապա գլխավոր լրատվական թողարկման մեկնաբան:
1995թ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում  մասնակցել է  «Շողակաթ» հեռուստաստուդիայի հիմնադրմանը, որը ղեկավարել է մինչև 2001թ-ը: Հետագա տարիներին և մինչ օրս ղեկավարում է «Շողակաթ» հեռուստաալիքը: Բազմաթիվ հաղորդումների և ֆիլմերի հեղինակ է: Հեռուստատեսության ոլորտում  հոգևոր-մշակութային գործունեության համար արժանացել է Մովսես Խորենացի պետական մրցանակի:



© 2014 - 2024. Fresco.Am. All Rights Reserved. Website by Betanet Co.